17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հիլլարի Քլինթոնը կոչ է արել “Սիրիայի բոլոր ընկերներին” համախմբել ջանքերը /վիդեո/

Արաբական երկրների լիգան կիրակի Կահիրեում կայացած նիստից հետո հրապարակել է մի բանաձեւ, որով կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին խաղաղարար զորաբաժին ուղարկել Սիրիա, հայտնում է “Associated Press”-ը: Այս բանաձեւում նշվում է նաեւ Սիրիայում ԱԵԼ-ի առաքելության ավարտի մասին` աշխատանքային պայմանների բացակայության պատճառով: Կահիրեի նիստին ԱԵԼ-ի ներկայացուցիչները որոշել են նաեւ փետրվարի 24-ին Թունիսում կազմակերպել “Սիրիայի ընկերների” հանդիպում, […]

Տերընդեզ, մխի դին տես, մե փութ ցանես` հարյուրը քաղես …

Տեարնընդառաջը զուտ քրիստոնեական տոն է, որը կապվում է Ավետարանի պատմության հետ եւ նշվում է Հիսուս Քրիստոսի ծննդյան 40-րդ օրը: Այս մասին այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նրա խոսքով` Տեարնընդառաջը ժողովրդական խոր ակունքներ ունի, իսկ խարույկ վառելու ծեսը գալիս է կրակի պաշտամունքից, կրակի հանդեպ ժողովրդի ընկալումներից: ‘’Վաղնջական ժամանակներից կրակը […]

Սյունիքում էլ` հանրապետականները

Փետրվարի 12-ին Սյունիքի մարզի  Խնձորեսկի,  Արծվանիկի,  Վարդավանքի գյուղական համայնքներում կայացան  համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու, իսկ Կուրիսում` միայն համայնքի ավագանու ընտրություններ: Նախնական տվյալներով` բոլոր համայնքներում վերընտրվել են ՀՀԿ-ական գործող գյուղապետերը: Խնձորեսկում` Սերյոժա Հայրապետյանը, Արծվանիկում` Անուշավան Հարությունյանը,  Վարդավանքում`  Գարեգին Կոստանդյանը: Նշված բոլոր 4 համայնքներում անցկացվել են նաեւ ավագանու ընտրություններ, որի համար առաջադրված բոլոր 26 թեկնածուներն անկուսակցականներ […]

Հյուսթոնի դստեր մոտ հիստերիա է սկսվել, երբ մոտեցել է մոր դիակին /վիդեո/

Ուիթնի Հյուսթոնի հարազատները լրջորեն մտահոգված են նրա դստեր՝ Բոբբի-Քրիստինայի վիճակով: Նրանց խոսքերով՝ ոստիկանությունը 18-ամյա աղջկան մոտ է թողել մոր դիակին, ինչից հետո աղջկա մոտ հիստերիա է սկսվել: Քրիստինային տեղափոխել են հիվանդանոց: Հարազատները մտահոգվում են, որ աղջիկը կարող է ինքնասպանության փորձ անել և ուզում են նրան շուտափույթ ուղարկել տատիկի մոտ՝ Նյու Ջերսի: http://youtu.be/UzgsaMNSYlE

Ինչպիսին էր Հրազդանի ընտրությունը. գնահատեցին ժառանգական եւ հանրապետական պատգամավորները

Հրազդանում տեղի ունեցած ընտրություններում լարվածությունը շատ էր, ինչը խոսում է վստահության պակասի մասին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Նա նշել է, որ ընտրություններին հետեւող “Ժառանգության” պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը եւ Արմեն Մարտիրոսյանը հաղորդել են, որ այս ընտրությունների ժամանակ էլ, ինչպես միշտ, օգտագործվել են վարչական լծակները եւ ընտրակաշառքի […]

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը կհանդիպի Հայաստանի ղեկավարության հետ

Ինչպես հաղորդում է “Armenia Today”-ը, փետրվարի 13-ին պաշտոնական այցով Հայաստանում կլինի Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայի երկրներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ: Քննարկվելիք  հարցերի շարքում կլինի նաեւ այս տարվա մայիսին Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախապատրաստումը: Ավելի վաղ Ջեյմս Ապաթուրայն այցելել էր նաեւ Բաքու:

Ի վերջո, ո՞վ է խախտում

Հայկական և ադրբեջանական կողմերը երկուստեք իրար մեղադրում են սահմանային գծում հրադադարի ռեժիմի խախտման մեջ: ԵԱՀԿ համանախագահները, ինչպես նաև միջազգային այլ կառույցներ պարբերաբար կողմներին կոչ են անում պահպանել հրադադարը և հեռացնել դիպուկահարներին: Սակայն հետևողական աշխատանք չի իրականացվում, շատ հարեցրի լուծումը ավարտվում է սոսկ հայտարարություններով: Ի վերջո, ի՞նչ է իրականում տեղի ունենում սահմանագծում: Մի պահ վերանալով այսպես […]

ԲՀԿ-ն պա՞րտք էր

Փետրվարի 12-ին Հրազդանի քաղաքապետի ընտրություններում, ըստ ՀԱԿ-ի պատասխանատուների` թեկնածու Սասուն Միքայելյանին պիտի աջակցեր “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը: Ինչպես խոսում էին Հրազդանում, ԲՀԿ-ն պարտք է ՀԱԿ-ին: Իջեւանի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ին աջակցել էր ՀԱԿ-ը, եւ համապատասխանաբար, պարտքը պիտի փակվեր: Թիվ 25 ընտրատարածքից պատգամավոր ընտրված, ԲՀԿ-ական Մխիթար Հարությունյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ ԲՀԿ-ն չուներ որոշում որեւէ  Հրազդանի ընտրություններում […]

Կոալիցիան ամրագրեց ընտրական էթիկայի նորմերը

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության, “Բարգավաճ Հայաստան” կուսակցության և “Օրինաց երկիր” կուսակցության ղեկավարների մասնակցությամբ քաղաքական կոալիցիայի նիստ: Կոալիցիոն կողմերը քննարկել և արձանագրել են խորհրդարանական ընտրություններում սեփական ընտրացուցակներով հանդես գալու, փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտում և քաղաքակիրթ մրցակցության կանոններով ընտրություններին մասնակցելու իրենց պատրաստակամությունը: Կարևորվել է կոալիցիոն գործընկերության միասնականությունն ու համախմբվածությունը, առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքական զսպվածության և կոռեկտության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված