ԲՀԿ-ն պա՞րտք էր
Փետրվարի 12-ին Հրազդանի քաղաքապետի ընտրություններում, ըստ ՀԱԿ-ի պատասխանատուների` թեկնածու Սասուն Միքայելյանին պիտի աջակցեր “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը: Ինչպես խոսում էին Հրազդանում, ԲՀԿ-ն պարտք է ՀԱԿ-ին:
Իջեւանի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ին աջակցել էր ՀԱԿ-ը, եւ համապատասխանաբար, պարտքը պիտի փակվեր:
Թիվ 25 ընտրատարածքից պատգամավոր ընտրված, ԲՀԿ-ական Մխիթար Հարությունյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ ԲՀԿ-ն չուներ որոշում որեւէ Հրազդանի ընտրություններում որեւէ մեկ թեկնածուի պաշտպանել:
“Այսինքն` իմ կուսակիցները ազատ էին իրենց ընտրությունում: Ես անձամբ քվեարկել եմ Արամ Դաինելյանի օգտին”,-ասաց պատգամավորը:
Վերջինս նշեց նաեւ, որ տեղյակ չէ որեւէ պայմանավորվածության մասին: “Ես անձամբ ոչ մեկին ոչինչ չեմ խոստացել, պարտավորություն չունեմ եւ պարտք չեմ”,-ասաց Մխիթար Հարությունյանը: