Տեսանկարահանում քվեախցիկում

24/26 ընտրատեղամասում տեսախցիկը ջարդելու, վստահված անձին և հանձնաժողովի անդամին ծեծի ենթարկելու փաստի վերաբերյալ տեղեկության հավաստիությունը ճշտելու ուղղությամբ ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Այս պահին արված ստուգումներով պարզվել է, որ վստահված անձը փորձել է տեսանկարահանում կատարել քվեարկության խցիկում: Արդյունքների մասին իրազեկում կտրվի լրացուցիչ: