Ոստիկանությունը ընտրության ընթացքի կապակցությամբ ստացել է 129 հաղորդում

2012 թ. մայիսի 6-ի ժամը 8.00-ից մինչև մայիսի 7-ի ժամը 6.00-ի դրությամբ ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբում ԱԺ պատգամավորների ընտրության ընթացքի վերաբերյալ ստացվել է 129 տեղեկություն` ընտրատարածքների մոտ մարդկանց կուտակումների, խուլիգանական գործողությունների, ընտրացուցակների անճշտությունների, քվեաթերթիկների պակասի, ընտրությունների ընթացքին և ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքին խոչընդոտելու, կրկնակի ընտրության փորձի, ընտրակաշառքի, հակաքարոզչության և այլ խախտումների վերաբերյալ: Ոստիկանությունում գործող ‘Թեժ գծով’ […]