16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՂ-ն օպերային թատրոն կունենա

Մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում կգործի օպերային թատրոն: Ղարաբաղի մշակույթի նախարարության ձեռնարկն է սա եւ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ: Այս մասին “Հենարան” մամուլի ակումբում ասացին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հովհաննես Հովհաննիսյանը եւ օպերային եւ սիմֆոնիկ դիրիժորության ամբիոնի վարիչ, Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր, պրոֆեսոր Հովհաննես Միրզոյանը: […]

Կոալիցիան` փուլ առ փո՞ւլ

Այսօր երեկոյան կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստից հետո ամենայն հավանականությամբ կստորագրվի կոալիցիոն հուշագիր` ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ դեռ պորտֆելների հարց երկու կուսակցությունների բանակցություններում չի քննարկվել: Հուշագրի ստորագրումից հետո` առաջիկա օրերին փուլ առ փուլ նաեւ այդ հարցն է որոշվելու: Թերեւս այսօր միայն ճշտվի, թե ՕԵԿ-ից ով է լինելու ԱԺ փոխնախագահ: Henaran.am-ի […]

Ճիշտ ժամանակն է` Հայոց ցեղասպանությանը թարմ հայացքով նայել. “National Post”

Կանադական “National Post” թերթը մի հոդված է ներկայացրել` “Ճիշտ ժամանակն է` Հայոց ցեղասպանությանը թարմ հայացքով նայել” վերնագրով եւ Արմին Վեգների հեղինակած լուսնկարով, որը պատկերում է հայ գաղթականներին Սիրիայի անապատներում: Հոդվածն սկսում է հիշեցումով այն մասին, որ թուրքական դատարանը քրեական մեղադրանք է հաստատել այն 4 իսրայելցի ռազմական հրամանատարների դեմ, ովքեր 2010-ին Գազա մուտք գործել փորձած 9 […]

ՀԱԿ-ի հայցի քննությունն ավարտվեց. ՍԴ-ն անորոշ ժամանակով անցավ խորհրդակցական սենյակ /վիդեո/

Սահմանադրական դատարանում այսօր շարունակվում է ՀԱԿ-ի ներկայացրած հայցի քննությունը` մայիսի վեցին կայացած խորհրդարանական ընտրությունների համամասնական ընտրակարգով քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին: Հիշեցնենք, որ նիստը երեկ հետաձգվել էր: Այսօր դիմող եւ  պատասխանող կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով: Յուրաքանչյուրին դրա համար հատկացված է երեսուն րոպե ժամանակ: Պատասխանող կողմը` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը  պետք է ներկայացնի իր բացատրությունները […]

Մարզպետները՝ անորոշության մեջ

Henaran.am-ի տեղեկություններով, հանրապետության բոլոր մարզպետները ներքաղաքական անորոշությունից ելնելով` որոշել էին արձակուրդ գնալ: Սակայն նրանց արգելվել է իրենց հաշվին գնալ արձակուրդ, քանի որ բոլոր մարզպետները ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված լինելու պատճառով դե յուրե արձակուրդի մեջ էին: Այս պահին պաշտոնապես արձակուրդ է տրվել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին: Իր հաշվին արձակուրդ էր վերցրել նաեւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը, […]

Ստեփանակերտի օդանավակայանը վերջապես շահագործման կհանձնվի

Այս տարվա ամռանը վերջապես շահագործման կհանձնվի Ստեփանակերտի օդանավակայանը, գրում է “Հայկական ժամանակը”: Սկզբնական շրջանում ամեն օր կիրականցվի միայն մեկ թռիչք` Երեւան-Ստեփանակերտ-Երեւան: Այնուհետեւ թռիչքները կիրականացվեն օրվա մեջ մի քանի անգամ: Օդանավակայանի բացումը նախատեսված էր 2011-ի մայիսի 9-ին: Այդ ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքն առաջին չվերթի առաջին ուղեւորը կլինի: Սակայն օդանավակայանի շահագործումը մի քանի անգամ  […]

“Bridge Artsakh-2012”-ը Շուշիում

2012-ի հունիսի 22-25-ին Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում տեղի կունենա “Bridge Artsakh-2012” 4-րդ տնտեսական համաժողովը, որի հիմնական թեման կլինի “Տնտեսական զարգացումը ժամանակակից փոփոխվող աշխարհում”: Համաժողովի շրջանակներում տեղի կունենան կլոր սեղաններ` “Պետական մասնավոր համագործակցության էֆեկտիվությունը”, “Ֆինանսական գործիքների զարգացումը”, “Էներգախնայողության երազանքներ եւ իրականություն”, “Շինարարական քաղաքականության կոնցեպցիան”, “Փոքր եւ միջին ձեռնարկությունների պետական աջակցությունը”, “Սննդամթերքի շուկայի զարգացման հեռանկարները” թեմաներով:   […]

Փրովիդենսը մայիսի 20-ը հռչակել է Շուշիի ազատագրման օր

Փրովիդենս քաղաքը տոնել է Շուշիի ազտագրման օրը: Քաղաքապետ Տավերասը մայիսի 20-ը հռչակել է որպես քաղաքի ազատագրման օր: “Փրովիդենս քաղաքը ճանաչում է Շուշիի ազատագրման 20-ամյակը Սբ. Վարդանանց եկեղեցում տեղի ունեցած արարողությամբ` հիշելով Լեռնային Ղարաբաղի այդ նշանակալից հաղթանակը”,-ասվում է քաղաքապետ Անգել Տավերասի` մայիսի 20-ին ընդունած բանաձեւում: Բանաձեւում նաեւ ընդգծվում է, որ Շուշիի ազատագրումը 1992-ին բեկումնային պահ եղավ […]

Դրամի արժեզրկումից խուճապի մատնվել պետք չէ. տնտեսագետ

Վերջին շրջանում մտահոգությունների առիթ է դարձել դոլարի արժեւորման հետ կապված դրամի փոխարժեքի տատանումները, սակայն պետք չէ խուճապի մատնվել: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՛՛Այլընտրանք՛՛ վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նա չբացառեց  արտաքին ու ներքին ազդակների ազդեցությունը փոխարժեքի տատանումների վրա: Արտաքին ազդակների թվում է , ըստ Մանասերյանի, ԱՄՆ տնտեսության որոշակի աշխուժացումը, վերելքը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված