05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մեկնարկել է վթարային շքապատշգամբների նորոգման տարեկան ծրագիրը

Մայիսի 20-ից մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են վթարային շքապատշգամբների նորոգման աշխատանքները: 2015 թվականի ծրագրով մայրաքաղաքում նախատեսվում է է նորոգել թվով 104 բազմաբնակարան շենքերի 343 վթարային պատշգամբ: Ծրագիրն իրականացվելու է մայրաքաղաքի Ավան, Աջափնյակ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում: Ցանկում ներառվել են բազմաբնակարան այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի […]

Գագիկ Խաչատրյանը հոգնել է

 ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն արդեն հոգնել է նույն հարցից: «Հիմա ի՞նչ, ամեն անգամ դա՞ եք հարցնելու, հենց հայտնի լինեն արդյունքները, ձեզ կասենք»,-Ազգային ժողովում լրագրողների հարցին, որ վերաբերում էր ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում արվող ստուգումներին, նա այսպես արձագանքեց: Իսկ հակակոռուպցիոն հանձնաժողովի աշխատանքերի հետ կաված հասարակության դժգոհությանը ֆինանսների նախարարը նորմալ է վերաբերում․ «Հասարակությունը […]

Հարվածել են իրար

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երևանի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում գտնվող սրճարանի մոտից Կենտրոնականի բաժին են հրավիրել 1994 թ. ծնված Գուրգեն Գ.-ին և բերման ենթարկել 1987 թ. ծնված Դավիթ Ա.-ին, 1989 թ. ծնված Էդգար Մ.-ին, 1989 թ. ծնված Անուշավան Գ.-ին, որոնք ժամը 22.30-ին նշված վայրում վիճաբանել են և ձեռքերով […]

Ինչու չի էժանանում գազը

Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկմանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին հարցրեց, թե ինչու հայտ չեն ներկայացնում Գազպրոմին, որ գազի գինը նվազեցնեն` հաշվի առնելով, որ սահմանին գազի գինը վաճառվում է այլևս ոչ թե 189, այլ 165 դոլարով:  Ռոբերտ Նազարյանը պատասխանեց, թե իր մոտ կա պայմանագիր, որ սահմանի վրա գազի […]

Հայ-չեխական տնտեսական համագործակցության հնարավոր ուղղությունները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հունիսի 1-3-ը գտնվում է Չեխիայի Հանրապետությունում: Պրահայում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում կունենա Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հետ: Երկու երկրների վարչապետների առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո տեղի կունենան երկկողմ համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Հաջորդիվ Հովիկ Աբրահամյանը և Բոհուսլավ Սոբոտկան կմասնակցեն հայ-չեխական գործարար համաժողովին:  Ըստ […]

Մեկնարկել է «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը

  ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ այսօր Երևանում  պաշտոնապես մեկնարկել է «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը, որն իրականացվելու է Եվրոպայի Խորհրդի կողմից՝ Եվրամիության ֆինանսավորմամբ, Արևելյան գործընկերության երկրներում 2015-2017թթ. ծրագրային համագործակցության շրջանակում: Ծրագրի նպատակն է՝ ամրապնդել մարդու իրավունքները` բարելավելով բուժծառայության, այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնամքի տրամադրումը Հայաստանի բանտերում: 24 ամիս […]

Հարբած ոստիկանները կրակահերթ են բացել նախագահի շքախմբի մեքենայի վրա

Բոլիվիայի ոստիկանները կրակահերթ են բացել երկրի նախագահի շքախմբի մեքենայի վրա` նրա հետ ճանապարհը չկիսելով: Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը, 4 հարբած ոստիկաններ ճանապարհին փորձել են վազանցել նախագահ Էվո Մորալեսին օդանավակայան ուղեկցող մեքենան: Բարկանալեվ, որ չեն կարողանում վազանցել, ոստիկանները կրակահերթ են բացել մեքենայի վրա, սակայն, բարեբախտաբար, զոհեր կամ վիրավորներ չեն եղել, հայտնում է Polit.ru-ն: Ոստիկանները […]

Թմրամիջոց են օգտագործել և թունավորվել

Մայիսի 25-ին, ժամը 13.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1978 թ. ծնված Գարուշ Ե.-ն և 1987 թ. ծնված Արմեն Խ.-ն, ովքեր, ըստ բժշկի տեղեկանքի` գտնվում էին անգիտակից վիճակում: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գարուշ Ե.-ն և Արմեն Խ.-ն թունավորվել են Շահումյան գյուղի մոտակայքում […]

Մենք հիշում ենք՝ ի տարբերություն ձեզ. Այվազյանը՝ Արամ Մանուկյանին

Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկմանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանից հետաքրքրվեց, թե ինչու են կառավարության բոլոր անդամները անմոռուկով գալիս հաշվետվություն ներկայացնում: «Էտ կառավարության որոշո՞ւմ է»,-հարցրեց նա: Այվազյանը հասցրեց միջամտել, թե ոչ միայն կառավարության անդմաներն են անմոռուկով. «Մենք հիշում ու պահանջում եք՝ ի տարբերություն ձեզ»,-հակադարձեց նա: Փոխնախարարն էլ հավելեց, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված