18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հայ-չեխական տնտեսական համագործակցության հնարավոր ուղղությունները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հունիսի 1-3-ը գտնվում է Չեխիայի Հանրապետությունում: Պրահայում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում կունենա Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հետ: Երկու երկրների վարչապետների առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո տեղի կունենան երկկողմ համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Հաջորդիվ Հովիկ Աբրահամյանը և Բոհուսլավ Սոբոտկան կմասնակցեն հայ-չեխական գործարար համաժողովին:

 Ըստ մաքսային ծառայության տվյալների 2014թ.-ին Հայաստանի և Չեխիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 21.2 մլն. դոլար: ՀՀ-ից դեպի ՉՀ արտահանումը կազմել է 1.5 մլն. դոլար, որից մոտ 1 մլն. դոլարը բաժին է ընկել սպիրտային խմիչքներին, 135 հազ. դոլարը` բժշկական ապարատուրաներին և 107 հազ. դոլարը` ալյումինե նրբաթիթեղներին: ՉՀ-ից դեպի ՀՀ ներմուծումը կազմել է 19.8 մլն. դոլար, որից 4.45 մլն. դոլարը բաժին է ընկել հաշվողական մեքենաներին, 1.5 մլն. դոլարը` հանքարդյունաբերական սարքավորումներին, 1.1 մլն. դոլարը ապակե և ճենապակե ամանեղենին, 1 մլն. դոլարը` էլ. շարժիչներին և 780 հազ. դոլար թեթև մարդատար մեքենաներին:

 Չեխիայի Հանրապետությունը արդյունաբերական, կայուն աճ գրանցող Եվրոպական երկրներից մեկն է: Այն ամենաարդյունաբերականացված երկիրն է կենտրոնական և արևելյան Եվրոպայում: Չեխական ընկերություններից Հայաստանում ներկայացված են հետևյալը՝ «Կառլոֆֆ Չեխական» գարեջրատունը իր փոքր գարեջրի գործարանով, «Պիլսներ Ուռուքուելլ» գարեջուրը՝ էքսկլյուզիվ դիստրիբյուտորով, «Բեխեռովկա» լիկյորը՝ պաշտոնական ներմուծողով, «Չեխական Կռիստալ» ապակիներն և ճենապակիները՝ պաշտոնական ներմուծողով, «Շկոդա ավտո»-ն՝ պաշտոնական ներմուծողով և «Չեխական ավիաուղիներ»-ը:

 ՀՀ հետ համագործակցելու նպատակով դեռ նախորդ տարի Չեխիայի դեսպանատան գործերի հավատարմատարի գլխավորությամբ պատվիրակություն էր մեկնել Սյունիքի մարզ ծանոթանալու մարզի տնտեսական հնարավորություններին: Շրջայցի ժամանակ ձեռք էին բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնցից են՝ Սյունիքի մարզում գարեջրի գործարանի կառուցումը, հիդրոէլեկտրոկայանների համար գեներատորների հայ-չեխական համատեղ արտադրություն հիմնելը, Կապանում սերտիֆիկացիոն կենտրոնի մասնաճյուղ հիմնելը:

 Չեխիայի դեսպանատան հետ նաև պայմանավորվածություն կար Երևանում Չեխիայի տուն բացելու, որը կլինի կոորդինացիոն կենտրոն հայ-չեխական բիզնես հարաբերությունների համար: Նշենք նաև, որ Չեխիայի Հանրապետության կողմից արտասահմանում կատարվող տարեկան ներդրումները կազմում են 6 մլրդ. դոլար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ