30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գագիկ Խաչատրյանը հոգնել է

 ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն արդեն հոգնել է նույն հարցից: «Հիմա ի՞նչ, ամեն անգամ դա՞ եք հարցնելու, հենց հայտնի լինեն արդյունքները, ձեզ կասենք»,-Ազգային ժողովում լրագրողների հարցին, որ վերաբերում էր ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում արվող ստուգումներին, նա այսպես արձագանքեց: Իսկ հակակոռուպցիոն հանձնաժողովի աշխատանքերի հետ կաված հասարակության դժգոհությանը ֆինանսների նախարարը նորմալ է վերաբերում․

«Հասարակությունը միշտ էլ պետք է մտավախություն ունենա. դա լավ է, որովհետև հակակոռուպցիոն հանձնաժողովն ավելի լավ կաշխատի», նկատեց նա: Անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից կառուցած եկեղեցուն և հարցին, թե ավելի լավ չէ՞ր լինի եկեղեցի կառուցելու փոխարեն ներդրումներ անեն, Խաչատրյանը պատասխանեցˋ իրենց սեփական միջոցներով են անում. «Կարո՞ղ ենք մենք ասելˋ ի՞նչ անեն, ամեն մարդ ինքն է որոշում»: Դիտարկմանը, թե չի՞ պատրաստվում ինքն էլ եկեղեցի կառուցել, Գագիկ Խաչատրյանն ասաց. «Որ կառուցեմ, ձեզ կասեմ»: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ