05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Կրակոց կարաոկե ակումբում

Հունիսի 2-ին, ժամը 03.00-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1990 թ. ծնված Մասիս Բ.-ն ժամը 00.10-ին Հրազդանի կարաոկե ակումբում «ԱՈՒՏՈ» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակով կրակել է: Մասիս Բ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին:Ատրճանակը՝ փամփշտակալով, 2 փամփուշտով և փողին ամրացվող հրավառության սարքով, վերցվել և ուղարկվել է փորձաքննության:Կատարվում է հետաքննություն: 

Նոր օրինագիծ շփման գծում զինծառայողների համար

Պ նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 4-ին կառավարությանը կներկայացնի «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ: Առաջարկվում է զինված ուժերի սպայական, ենթասպայական եւ պայմանագրային շարքային կազմի զինծառայողների կենսաթոշակի վճարման չափը նախատեսելուց առաջ հաշվի են առնվելու հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության իրականացման ժամանակահատվածը: Օրենքը կկիրարկվի 2016թ. հունվարի մեկից: 

Իշխան Զաքարյանը դժգոհել է

Հունիսի 2-3-ը Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարությամբ տեղի են ունեցել աշխատանքային խորհրդակցություններ, որին մասնակցել են ՎՊ առաջին ու չորրորդ վարչությունների աշխատակիցները և նրանց աշխատանքները համակարգող ՎՊ խորհրդի անդամները: Հունիսի 2-ին քննարկվել են առողջապահական ոլորտում առաջին վարչության կատարած վերահսկողության նախնական արդյունքները` կապված ՀՀ Վերահսկիչ պալատի 2015թ. գործունեության տարեկան ծրագրով նախատեսված հետևյալ թեմաների հետ` առողջապահական համակարգի […]

Սուրիկ Խաչատրյանը տուժող է ճանաչվել

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նրա վարորդն ու օգնական տուժողներ են ճանաչվել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Հիշեցնենք, որ մարզպետի ավտոմեքենայի վրա կրակոցներ էին արձակվել, տուժողներ չկային:

Աջակցել սիրիահայ եղբայրներին

«Սիրիայում ճգնաժամի առաջին օրվանից մեր ուշադրության կենտրոնում են սիրիահայության անվտանգության ապահովման հարցերը: Մենք ուշադիր հետևում ենք Սիրիայում զարգացումներին և փորձում ենք լուծումներ գտնել մեր սիրիահայ եղբայրների անվտանգության ապահովման տեսանկյունից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը՝ ներկայացնելով օրերս Սիրիա կատարած իր այցի մանրամասները «Իմ այցելությունը նպատակ ուներ տեղում ծանոթանալու Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին: Մենք […]

Ներկայացվեց Իսրայելի առողջապահական համակարգը

Իսրայելից Հայաստան ժամանած  MVI բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն  Նատալյա Հեդվաթը ՀՀ առողջապահության նախարարությունում  ներկայացրեց  իրենց երկրի առողջապահական համակարգի կազմակերպման  փորձը: Մասնավորապես նա անդրադարձավ համակարգի ֆինանսավորման սկզբունքներին:  «Մեր երկրում, ինչպես ամեն ինչ,  այնպես էլ առողջապահության համակարգը կազմակերպվում է առաջին հերթին  պլանավորման ճանապահով»,- նշեց բանախոսը: Իսրայելի 8 միլիոն բնակչության բժշկական սպասարկումն իրականացվում է պետական 25 հիվանդանոցում: Կյանքի […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպան Էյձի Տագուչին: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպան Տագուչիին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ մեծ պատիվ ու պատասխանատվություն է՝ լինել առաջին ռեզիդենտ դեսպանը և ներդրում ունենալ երկու պետությունների ու ժողովուրդների բարեկամության շարունակական ամրապնդման գործում: Այդ առաքելության իրականացման ճանապարհին Նախագահը հաջողություններ է […]

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է չեխահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հունիսի 2-ի երեկոյան վարչապետ Հովիկ Աբրահամյանը Չեխիայում ՀՀ դեսպանությունում հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:  Հովիկ Աբրահամյանը  խոսել է Չեխիա կատարած պաշտոնական այցի արդյունքերի մասին՝ գոհունակությամբ փաստելով, որ Հայաստանի և Չեխիայի միջև համագործակցությունը զարգանում է փոխվստահության մթնոլորտում, ինչը հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման լավագույն գրավականն է: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է զարգացնել փոխգործակցությունը տնտեսական, կրթամշակութային, […]

Պաշտոնական

«Ռեալ» Մադրիդ ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ իսպանացի Ռաֆայել Բենիտեսը պաշտոնապես նշանակվել է թիմի գլխավոր մարզիչ: Բենիտեսն Արքայական ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր: Նրա շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 3-ին: Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ 55-ամյա մարզիչը «Ռեալում» վաստակելու է տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ: Ռաֆայել Բենիտեսը «Նապոլին» գլխավորում էր 2013-ից, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված