05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Աջակցել սիրիահայ եղբայրներին

«Սիրիայում ճգնաժամի առաջին օրվանից մեր ուշադրության կենտրոնում են սիրիահայության անվտանգության ապահովման հարցերը: Մենք ուշադիր հետևում ենք Սիրիայում զարգացումներին և փորձում ենք լուծումներ գտնել մեր սիրիահայ եղբայրների անվտանգության ապահովման տեսանկյունից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը՝ ներկայացնելով օրերս Սիրիա կատարած իր այցի մանրամասները

«Իմ այցելությունը նպատակ ուներ տեղում ծանոթանալու Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին: Մենք կարծում ենք, որ ճգնաժամը հնարավոր կլինի լուծել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմամբ, Սիրիայի բոլոր քաղաքական ուժերի միջև երկխոսությամբ, Սիրիայի փոքրամասնությունների, ներառյալ՝ քրիստոնյաների, ներառյալ՝ սիրիահայության իրավունքների պաշտպանությամբ, իհարկե, շատ կարևոր է, ահաբեկչության դեմ ընդհանուր դիրքորոշմամբ և պայքարով:

Գիտեք, որ Հայաստանում հազարավոր սիրիահայեր են գտնվում, և Հայաստանի ղեկավարությունը, կառավարությունը արել և շարունակում են անել հնարավորը` աջակցելու մեր սիրիահայ եղբայրներին:

Շատ կարևոր էր այցելության ընթացքում հանդիպել Սիրիայի հայ համայնքային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, իրենց հայտնել մեր համերաշխությունը, մեր աջակցությունը, նորից և նորից ասել, որ Հայաստանն իրենց թիկունքում է կանգնած։ Համայնքային կառույցների հետ հանդիպման ժամանակ կառույցներից մեկի ղեկավարն ասաց, որ այս հանդիպումն իրենց համար վիտամին է: Կարծում եմ` դա լավագույն ձևով է բնորոշում այն կարևորությունը, որ ուներ այս այցելությունը»,-հավելեց նախարարը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ