19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Իշխան Զաքարյանը դժգոհել է

Հունիսի 2-3-ը Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարությամբ տեղի են ունեցել աշխատանքային խորհրդակցություններ, որին մասնակցել են ՎՊ առաջին ու չորրորդ վարչությունների աշխատակիցները և նրանց աշխատանքները համակարգող ՎՊ խորհրդի անդամները:

Հունիսի 2-ին քննարկվել են առողջապահական ոլորտում առաջին վարչության կատարած վերահսկողության նախնական արդյունքները` կապված ՀՀ Վերահսկիչ պալատի 2015թ. գործունեության տարեկան ծրագրով նախատեսված հետևյալ թեմաների հետ`

  • առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում,
  • ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր,
  • հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի շրջանակներում առողջապահական կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման ծրագրի նախապատրաստման համար ծրագիր:

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հանձնարարել է աշխատել օպերատիվ վերահսկողության ռեժիմով: Պարոն Զաքարյանը ևս մեկ անգամ հատուկ շեշտել է գնումների ոլորտում վերահսկողություն իրականացնելիս Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) հիմնական սկզբունքներով առաջնորդվելու անհրաժեշտության մասին, այն է` «գին, որակ, հասցեականություն», որից հետո նոր միայն տալ արդյունավետության գնահատական:

Հատուկ ուշադրություն է դարձվել դեղերի ներմուծման, դրանց որակի, պետական բյուջեի միջոցներով ներկրված դեղերի հետ կապված խնդիրներին: Խորհրդակցության ընթացքում որոշվել է մի շարք կազմակերպություններում ստուգումներ անցկացնել` ճշտելու վերոհիշյալ հարցերի հետ կապված խնդիրները:

Հունիսի 3-ին քննարկվել են չորրորդ վարչության կողմից իրականացվող վերահսկողության նախնական արդյունքները` Սոցիալական ծառայության տարածքային գրասենյակների կատարած աշխատանքների վերաբերյալ: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հանձնարարել է ստացված տվյալները քննարկել տեղերում և դրանք բերել վերջնական տեսքի:

Առանձին քննարկման առարկա է եղել Սոցիալական ինտեգրման կենտրոնների հարցը: Պարոն Զաքարյանը հանձնարարել է ՎՊ խորհրդի անդամ Սոնա Ղարիբյանին հատուկ ուշադրության կենտրոնում պահել Համաշխարհային բանկի վարկային միջոցներով ստեղծված 19 Սոցիալական ծառայությունների ինտեգրված կենտրոնների արդյունավետության, ինչպես նաև նոր կենտրոններ ստեղծելու անհրաժեշտության հարցերը:

Իշխան Զաքարյանն իր դժգոհությունն է հայտնել նաև ՎՊ չորրորդ վարչության որոշ աշխատակիցների կատարած աշխատանքների վերաբերյալ և խիստ հանձնարարականներ տվել առկա թերությունները շտկելու ուղղությամբ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ