15 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

“Իզուր չէ, որ ՀՀ նախագահը ղեկավարում է շախմատի ֆեդերացիան”. “Голос России”

“Голос России” ռադիոկայանի թղթակից Միխայիլ Շեյնկմանը անդրադարձել է Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանը:  “Վերջիվերջո, իզուր չէ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ղեկավարում է նաեւ երկրի շախմատի ֆեդերացիան: Նա աշխարհաքաղաքականության մեջ էլ իրեն դրսեւորեց իբրեւ գերազանց մարտավար, ինչի համար էլ արժանացավ տարբեր ուժային կառույցների բարյացակամ վերաբերմունքին իր առաջին ժամկետի ընթացքում, եւ, ամենայն հավանականությամբ, կպահպանի այն նաեւ 2-րդ […]

Ապրիլի 9-ին երդմնակալության արարողություն կլինի. Նիկոլ Փաշինյան /վիդեո/

Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այցելել է ”Ազատության” հրապարակում հացադուլ հայտարարած ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: Զրույցը բավական երկար է տևել: Ավարտից հետո լրագրողները Փաշինյանից հետաքրքվել են` ինչի մասին էին այդքան երկար զրուցում: ”Հովհաննիսյանի ինքնազգացողության մասին էի հարցնում, առաջիկա հանրահավաքի հետ կապված, ծրագրեր կային, գաղափարներ կային, դրանք էինք քննարկում”,-պատմել է Փաշինյանը: Նա նշել է, […]

Բա էդ գողը մի էսքան մեղք չո՞ւնի. ՍԴ դատավորը անեկդոտ հիշեց

Սահմանադրական դատարանում շարունակվում է նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննությունը , որով վերջիններս վիճարկում են ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները: Այս փուլում գործով հարակից պատասխանող կողմերը` դատախազությունն ու ոստիկանությունը ներկայացնում են իրենց բացատրությունները եւ պատասխանում հարցերին: Քիչ առաջ ՀՀ ոստիկանության լիազոր ներկայացուցիչ, ոստիկանության իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանին ՍԴ անդամ Կիմ Բալայանը հարց […]

“Մարմանդ գետից վախեցի”. ՀԱԿ-ն էլ եկավ

Այսօր առավոտյան Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել են ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը: Այդ մասին Henaran.am-ին հայտնեց  “ժառանգական”  Ստեփան Սաֆարյանը, ով եւս ներկա է եղել զրույցին: Զրույցը քաղաքավարական է եղել: “Եկել էին Րաֆֆի Հովհաննիսյանի որպիսությունը հարցնելու: Քաղաքական ընդհանուր զարգացումների մասին եւս խոսեցինք, խորը քննարկումենր չեղան”,-պատմեց Սաֆարյանը: Հարցին, թե ինչ […]

Մարիամն ուր, պաշտոնն ուր

“Ես ինձ Բնապահպանության նախարարի պաշտոնում չեմ տեսնում: Ամեն կերպ աջակցում եմ այդ ոլորտին: Կշարունակեմ աջակցել, բայց մենք ինքներս անընդհատ խոսում ենք, որ պիտի գիտելիքներ ունենալ, համապատասխան կրթություն, փորձ և հիմա ինքներս ինքնակոչ նախարար դառնալու նպատակ չունենք”: Այսպես է արձագանքել ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը իր անվան շուրջ խոսակցություններին: Հիշեցնենք, երեկ տեղեկություն տարածվեց, թե “Ժառանգությունը” ապագա կառավարության ստվերային […]

“Օդնոկլասնիկում, Ֆեյսբուքում սիլի-բիլի անելու փոխարեն` Չարենց կարդացեք” /վիդեո/

Եղիշե Չարենցի հուշարձանի մոտ այսօր արվեստագետները, աշակերտները, ուսանողները նշեցին նրա ծննդյան 116 ամյակը: “Չարենցը բոլորի բանստեղծն է, եւ չնայած անթարգմանելի է, բայց պիտի թարգամանենք աշխարհի բոլոր լեզուներով”,-մասնավորապես ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորեց մեծ բանաստեղծի ծնունդը:Դերասան Ազատ Գասպարյանը երեկ վերընթերցել էր Չարենցի […]

Պուտինը չի՞ հասկանում

“Երբ իշխանափոխություն լինի, որոշ քաղաքական գործիչներ էլի ասելու են` ինչ եղավ”: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց “Ժառանգություն” խմբակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` շեշտելով, որ կան մարդիկ, ովքեր չեն հասկանում, թե ինչ է կատարվում երկրում: “Սա բավականին բարդ իրավիճակի մեջ է իրենց դրել, որովհետեւ քաղաքական գործընթացներն այլեւս իրենց չեն ենթարկվում: Կա համապետական խնդիր, ճգնաժամ, որն անհրաժեշտ է […]

Ծառուկյանի գործոնը

ԲՀԿ-ն հզոր ընտրազանգված ունի եւ կառույցներ: Նրա մասնակցությունը մրցակցություն կապահովի Երեւանի ավագնու ընտրություններում: Այսպես է կարծում ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը: Նրա խոսքով` ԲՀԿ-ի մասնակցությունը մայրաքաղաքի ընտրություններին նաեւ կպայմանավորի ընդդիմադիր դաշտի ձեռքբերելիք քվեները: Գագիկ Մինասյանն ընդգծում է “Ժառանգության” նախագահական քվեարկության ձեռքբերումը` 37 տոկոսը, որը ըստ բանախոսի` այդքան էլ “Ժառանգությանը” չէր, եթե հաշվի առնենք, որ ընդդիմադիր […]

“Ժառանգությունն” առեւտուր չի անում. ինչ “ստվերային” կառավարության մասին է խոսքը

“Մարդիկ բավականին մեծ երեւակայություն ունեն եւ ինքնուրույն ցուցակներ են կազմում: Սա ուշադրությունը շեղելու համար է: Ստվերային կառավարություն չկա եւ նման ոչ մի որոշում չկա”: Այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց “Ժառանգության” վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` մեկնաբանելով կայքերում հայտնված տեղեկությունն այն մասին, որ “Ժառանգությունն” արդեն ունի ստվերային կառավարության ցուցակ: Նշենք, որ այդ ցուցակում անուններով նշված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված