Երեւանում հնչեց Մանսուրյանի ռեքվիեմը /վիդիո, ֆոտո/
“Արամ Խաչատրյան” համերգասրահում, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական կամերային եւ “Հովեր” երգչախմբերը (ղեկավարներ՝ Ռոբերտ Մլքեյան, Սոնա Հովհաննիսյան), մեներգիչներ Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), Դավիթ Բաբայանցը (բարիտոն) Հայաստանում առաջին անգամ ներկայացրին առաջին հայկական՝ Տիգրան Մանսուրյանի ռեքվիեմը: “Հստակ շեշտադրական համակարգ կա ստեղծագործության մեջ: Մեծ համարձակություն էր նաեւ ինձ համար այսօր ներկայանալ հայ հանդիսատեսին”,-ասաց Տիգրան […]





































