03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Խնջույքի ժամանակ ձմեռ պապիկը մահացել է

Յակուտսկում ճաշարանի աշխատակիցը, ով ձմեռ պապիկի շորեր է հագած եղել իրենց ամանորյա միջոցառման ժամանակ, մահացել է: Տղամարդն իրեն վատ է զգացել, պարկել է հանգստանալու եւ մահացել: Ենթադրվում է, որ նա կարող է մահացած լինել` խեղդվելով իր իսկ փսխումից:

Իվետա Մուկուչյանի համբույրից հետո Ռոլանդի ընկերուհին չի՞ խանդում /վիդեո/

”Ռենկարնացիա”-ի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանը ամանորը նշել է երկրորդ կեսի` Գայանեի հետ:  Henaran.am-ի հետ զրույցում զույգը պատմեց ամանորյա ծրագրերի մասին, խոսեցին նաև սիրելի ուտեստների մասին:  Ի դեպ զրույցի ժամանակ Ռոլանդին մոտեցավ ու նրա այտը համբուրեց Իվետա Մուկուչյանը: ”Չե՞ք խանդում”,-հարցրինք Գայանեին: Մանրամասները` տեսանյութում: Հիշեցնենք, որ Henaran.am-ը Հին Նոր տարուն  կրկնում է Ամանորի օրերին թողարկված ամենահետաքրքիր հոդվածները: 

”88-ից մինչ օրս Հայաստանում քաղաքական էլիտան չի փոխվում”

”Տեղապտույտը, որի մեջ հայտնվել ենք, ամենալուրջ սպառնալիքն է Հայաստանի ապագայի համար:Ես գնալով համոզվում եմ, որ քաղաքական դաշտում նախկին նախագահների ”սինդրոմը” և Հայաստանի ապագայի տեսլականը խաչվելով միմյանց՝ սպառնում են երկար տարիներ մեզ նետել վերը նշված տեղապտույտի մեջ…88-ից մինչ օրս Հայաստանում քաղաքական էլիտան չի փոխվում: Դատելով ընթացող զարգացումներից՝ առաջիկա տարիների կտրվածով չի էլ նշմարվում այդպիսի միտում…Հանրագումարի բերելով […]

Ուռուցքի հեռացումից հետո կինը նիհարել է 66 կիլոգրամով /ֆոտո/

Համաշխարհային բժշկության պատմության մեջ հետաքրքիր միջադեպ է գրանցվել: Չեխիայում 47-ամյա կնոջ օրգանիզմից հեռացրել են չարորակ ուռուցքը, որը կշռել է ամբողջ 36 կիլոգրամ: Վիրահատությունից հետո կինը 66 կգ ով նիհարել է եւ նախկին 117-ի փոխարեն սկսել է կշռել 51 կգ, գրում է “Комсомольская правда”-ն: Բժիշկները չեն հասկանում, թե ինչպես է կինը թույլ տվել, որպեսզի ուռուքը նման […]

Ստորացում է ուղղված Արցախյան գոյամարտի հերոսներին. ազատամարտիկները չեն հանձնվի

Այս պահի դրությամբ Արաբկիր  Քանաքեռ –Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի դիմաց շուրջ 150 ազատամարտիկներ իրականացնում են ակցիա ի պաշտպանություն պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի: Տարբեր մարզերից եկած ազատամարտիկները վանկարկում են.”Ազատություն Վոլոդյա Ավետիսյանին”: Դատարանում այս պահին ընթանում է Վոլոդյա Ավետիսյանի գործին առնչվող դռնփակ դատական նիստ: Henaran.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ազատամարտիկ, “Կոռնիձոր” ջոկատի հրմանատար Արա Խուդավերդյանը հավաստեց, որ իրենք […]

Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ ”Խոր ցավ ապրեցի` տեղեկանալով հայտնի դիրիժոր, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի վաղաժամ մահվան մասին:  Խորին ցավակցությունս եմ հայտնում անվանի արվեստագետի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին եւ  գործընկերներին”:

Երեւանի քաղաքապետն ընդունել էր լրագրողներին /վիդեո/

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Շնորհավորելով Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին հրավերն ընդունելու, ինչպես նաեւ քաղաքապետարանի հետ ակտիվ համագործակցության համար. “Արդեն բարի ավանդույթ է դարձել ամեն տարի հենց այս օրը քաղաքապետարանի հարկի տակ ձեզ հյուրընկալելը, ինչը, հուսով եմ, հաճելի […]

Արտաշ Ասատրյանի Ամանորի երգը՝ ըստ ալկոհոլի չափաբաժնի /վիդեո/

Երգիչ Արտաշ Ասատրյանը Ամանորի օրերին չի աշխատում. նա Նոր տարվա տոնական օրերը ընտանիքի հետ է անցկացնում: “Կարելի է ասել ընտանիքիս, բարեկամներիս, ընկերներիս համար եմ երգում այդ օրերին մեր տանը, մեր շրջապատում”,-ասաց նա: Henaran.am-ի այն հարցին, թե ինչ երգ է երգում Ամանորի գիշերն ասաց, որ կախված է թե ինչքան են խմել: Հետաքրքիր զրույցի այլ մանրամասները տեսանյութում: […]

“Ոսկե գլոբուս 2014”. հաղթողների անունները հայտնի են /ֆոտո/

Լոս Անջելեսում տեղի է ունեցել ամենամյա «Ոսկե Գլոբուս» մրցանակաբախշության 71-որդ արարողությունը: «Ոսկե գլոբուսը» «Օսկարից» հետո ամենահեղինակավոր մրցանակաբախշությունն է: Ոսկե գլոբուսի են արժանացել այնպիսի հանրահայտ դերասաններ, ինչպիսիք են` Լեոնարդո Դի Կապրիոն, Քեյթ Բլանշեթը, Մեթյու Մակքոնահին, Ջարեդ Լետոն: Լավագույն ռեժիսորի կոչմանն արժանացել է Ալֆոնսո Կուարոնը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված