18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ստորացում է ուղղված Արցախյան գոյամարտի հերոսներին. ազատամարտիկները չեն հանձնվի

Այս պահի դրությամբ Արաբկիր  Քանաքեռ –Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի դիմաց շուրջ 150 ազատամարտիկներ իրականացնում են ակցիա ի պաշտպանություն պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի:

Տարբեր մարզերից եկած ազատամարտիկները վանկարկում են.”Ազատություն Վոլոդյա Ավետիսյանին”:

Դատարանում այս պահին ընթանում է Վոլոդյա Ավետիսյանի գործին առնչվող դռնփակ դատական նիստ:

Henaran.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ազատամարտիկ, “Կոռնիձոր” ջոկատի հրմանատար Արա Խուդավերդյանը հավաստեց, որ իրենք չեն կասկածում իրենց ընկերոջ անմեղությանը.”Նիստը կարծում եմ կհետաձգեն, դա կապված է վերևից եկեղ պատվերի հետ : Կարծում եմ այնքան կձգձգեն մինչև ժողովուրդը կմոռանա, որ Վոլոդյա անուն ազգանունով գնդապետ է եղել, որը պայքարել է ազատամարտիկների սոցիալական հիմնախնդիրների համար և դարձել է ըստ էության դարձել է`քաղբանտարկյալ”,-նկատեց ազատամարտիկը:

Նա հավելեց, որ ի վերջո ազատ կարձակեն գնդապետին, սակայն սա ստորացում է ուղղված Արցախյան գոյամարտի հերոսներին:

 Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանը կալանավորվեց սեպտեմբերի 22-ի երեկոյան: Նրա նկատմամբ առաջադրվել էր խարդախության մեղադրանք:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ