19 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Ազատեք Նաիրային այդ “գերագույն հաճույքից”

”Քաղաքական գործիչները պարտավոր չեն մեկը մյուսի ասածները մեկնաբանել: Ազատեք ինձ Գալուստ Սահակյանի և այլոց մտքերը մեկնաբանելու գերագույն հաճույքից”,- ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` ի պատասխան հարցի, թե ինչպես կմեկնաբանի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի միտքը. ”ՀԱԿ խմբակցության ղեկավարը պիտի ամբիոն բարձրանար ու ասեր՝ ՛՛Շնորհակալություն, Բարգավաճ Հայաստան՛՛, ՛՛Շնորհակալություն, Բարգավաճ Հայաստան՛՛: ՛՛Մարդիկ ստորագրել են, ձեզ բերել են մեյդան, […]

ՀՀ պաշտպանության նախարարի այցը Բելգիա

 Փետրվարի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է  Աֆղանստանում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների և Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանական կարողությունների զարգացման ու կիբերանվտանգության հարցերին նվիրված նիստերին: Նիստերի ընթացքում քննարկվել են 2014 թվականին ավարտվող ԱՅՍԱՖ առաքելությանը և 2015 թվականից նախատեսվող ՆԱՏՕ-ի  նոր նախաձեռնություններին առնչվող հարցեր: Բելգիայի Թագավորություն կատարած այցի […]

Քուանշ, սրի…

“Վերելք” կենտրոնի ղեկավար Արծրուն Պեպանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “Ընդդիմությունը քաղաքական նախաձեռնության մասին հայտարարություն արեց: Թովմասյանն ասաց. -Քուանշ: Ռուստամյանը հակադարձեց. -Սրի: Ու հիմի այս փնջուկը կյանքն ինքն է լուծելու ու հեչ կապ չունի, թե ով քանի երկրպագու ունի: Ուրեմն, եթե Ռուստամյանն իր խոհակիցների հետ ԱԺ-ում հասնում է կառավարության հրաժարականին, ապա ակնհայտ է դառնում, որ […]

Ֆեյսբուքն անհասանելի կլինի /ֆոտո/

Ֆեյսբուքում բավական մեծ աշխուժություն էր առաջացրել ИА REGNUM-ի “Օրվա լուսանկար” բաժնում տեղադրված լուսանկարը, որտեղ ասվում է, որ Ֆեյսբուք սոցիալական կայքը փետրվարի 29-ին, 30-ին եւ 31-ին անհասանելի է լինելու: Լուսանկարը մեկնաբանել էին բազմաթիվ օգտատերեր, ովքեր, բնականաբար, հումորով էին վերաբերվել լուսանկարի գրառմանը:

Թալանում են, սպանում են, անգամ բռնաբարում են … /վիդեո/

“Արցախյան պատերազմի մասնակից կանանց” ՀԿ նախագահ, ազատամարտիկ Աիդա Սերոբյանը այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց նաև հարթակներում ակտիվ՝ ազատամարտիկ կանանց մասին. ”Շատերը հանդես են գալիս , որպես ազատամարտի  մասնակից, ես նրանց դեմքերով չեմ ճանաչում, ես ամբողջ մարտադաշտով անցել եմ, բայց նման մարդկանց ես չեմ տեսել ռազմադաշտում”: Սերոբյանը անդրադարձավ նաև ուկրաինական Մայդանում տիրող […]

Ջհանգիրյանն ուզում է փաստերով համոզվել Տեր-Պետրոսյանի ասածներում /վիդեո/

Այսօր ԱԺ-ում լրագրողները ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանից հետաքրքրվեցին, թե ինքն էլ է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նման կարծում, թե ”մարտի մեկի” դեպքերի համար մեղավոր են քրաօլիգարծիկ տարրերը: Մանրամասները` տեսանյութում:

ՀԱԿ-ը իր գերեզմանն է փորում

Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանի  համոզմամբ, Հայ ազգային կոնգրեսն իր գերեզմանն է փորում, եթե խորհրդարանում առաջարկում է  մարտի 1-ի հանձնաժողով ստեղծել: “Ստալինն ասել է. “Եթե մի գործ ուզում ես վիժեցնել, ստեղծիր հանձնաժողով»: Հիմա եթե ՀՀՇ-ն, ես իրենց որպես ՀԱԿ չեմ ընդունում, հանձնաժողով ստեղծելու առաջարկ է անում, ապա իր գերեզմանն է փորում”,- ասել է նա՝ […]

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ. ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու ասել, որ ԼՂ հակամարտության ընթացքում ողբերգական մարդկային կորուստները կրկին փաստում են, որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Նա ասել է, որ երկարատեւ եւ խաղաղ կարգավորումը կարող է տարածաշրջանին բերել կայունություն ու ճում և հաշտեցում: 

Աշխարհը հիշում է Սումգայիթի դեպքերը /վիդեո/

1988 թվականի փետրվարի 27-ից 29-ն ընկած ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվեց քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն եւ զանգվածային տեղահանություն: Ողբերգական դեպքերից 26 տարի անց աշխարհը չի մոռացել Սումգայիթյան դեպքերը: Երեկ Սումգայիթի ջարդերի տարելիցին էր անդրադարձել ԼՂ խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով Թվիթերի իր էջում գրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված