Քննարկվել են Սևանա լճի ավազանում անտառների հիմնման և գետերի էկոլոգիական թողքի հաշվարկման խնդիրները
ՀՀ բնապահպանության նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստում քննարկվել են Սևանա լճի ավազանում անտառների հիմնման առանձնահատկություններին և գետերի էկոլոգիական թողքի հաշվարկման մեթոդաբանությանը վերաբերող հարցեր: Խորհրդի անդամների հաստատմանը ներկայացնելով օրակարգի երկու հարցերը, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հայտնել է, որ անհրաժեշտություն էր առաջացել քննարկել և գիտատեխնիկական խորհրդի անդամներից պարզել այն մոտեցումները, թե Սևանա լճի ավազանում անտառածածկ […]