Երեխաներն ու երիտասարդները կձերբազատվեն ավանդական ներարկիչներից և սրվակներից
Հուլիսի 16-ին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել մի ծրագիր, որով առաջիկա 5 տարվա ընթացքում հանրապետությունում կիրականացվի «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» միջոցառումների ծրագիր, որի շահառուներն են առաջին տիպի 0-ից 18 տարեկան երեխաները և 18-22 տարեկան երիտասարդները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը: […]