03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բրազիլիայի պարտությունից հետո Սան Պաուլոյում անկարգություններ են սկսվել

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում երեկ երեկոյան անկարգություններ են սկսվել, երբ Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում Բրազիլիան խոշոր հաշվով պարտվեց Գերմանիային: Այս մասին հայտնում է Interfax-ը: Իրենց հավաքականի պարտությունից զայրացած մարդիկ վեց ավտոբուս են հրկիզել, սկսել են խանութներ թալանել քաղաքի արևելյան մասում: Քաղաքի իշխանությունները դադարեցրել են ավտոբուսային որոշ երթուղիների աշխատանքը: Հինգ մարդ ձերբակալվել է:  Շատ բրազիլացիների համար […]

Արթուր Բաղդասարյանը ներողություն է խնդրում

Արդեն երեք ամիս է, որ ՕԵԿ-ը դուրս է եկել իշխանական կոալիցիայից: Այս երեք ամիսների ընթացքում կուսակցության անդամներն ունեցել են հանդիպումներ տարբեր բնակավայրերում, հանդիպել են քաղաքացիների հետ, լսել նրանց դիրքորոշումներն ու քաղ.խորհրդի նիստում սահմանել են այն գերակայությունները, որոնցով գնալու են առաջ: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարել կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Նա նշեց, որ այս ընթացքում իրենք […]

Սերժ Սարգսյանը այցելել է ՀՅԴ, ՀԲԸՄ, ՌԱԿ

Արգենտինա պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է նաեւ հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպություններ՝ ՀՅԴ, ՀԲԸՄ, ՌԱԿ, ծանոթացել այդ կազմակերպությունների կողմից մշակութային, բարեգործական եւ մարզական միությունների գործունեությանը, ինչպես նաեւ տեղի հայկական պարբերականների աշխատանքներին: Արմենիա Մշակութային Ընկերակցութեան Եդուարդ Սէֆէրեանի անուան կենտրոնում հյուրընկալության ընթացքում Նախագահը շնորհակալություն է հայտնել կենտրոնի գործունեության եւ Հայաստանի պատվիրակությանը ջերմ ընդունելության […]

Ցավակցել է Սերժ Սարգսյանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին՝ վրացի եւ խորհրդային անվանի քաղաքական ու պետական գործիչ Էդուարդ Շեւարդնաձեի մահվան կապակցությամբ: “Էդուարդ Շեւարդնաձեն իրավամբ նշանակալի դերակատարում է ունեցել ոչ միայն անկախ Վրաստանի կայացման եւ ամրապնդման գործում, այլ նաեւ նոր աշխարհակարգի ձեւավորման գործում: Մեծ է նաեւ նրա ներդրումը հայ-վրացական բազմաբնույթ հարաբերությունների ամրապնդման գործում: […]

Էդուարդ Շարմազանովն առաջարկել է Հայոց ցեղասպանության թանգարանի մի շարք ցուցանմուշներ ներկայացնել նաեւ Տավրիկյան պալատում

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 8-ին Տավրիկյան պալատում աշխատանքային հանդիպում է ունեցել Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող օրակարգային հարցեր: ԱԺ փոխնախագահը ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի հետ զրույցում մասնավորապես նշել է, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության […]

Օրինագծի ընդունումը կազդարարի` Ռուսաստանն այլևս պաշտոնապես է ԱՄՆ-ի կողմից ճանաչվել Չարի Կայսրություն

ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից «Ռուսաստանի ագրեսիան կանխարգելելու վերաբերյալ» օրինագծի ընդունումը միջազգային ռազմական, քաղաքան ու դիվանագիտական առկա իրողություններին որակական նոր կերպ կհաղորդի: Այս օրենսդրական ակտի օրինական ուժի մեջ մտնելը պաշտոնապես կազդարարի Արևմուտքի երկրներին և բոլոր մնացյալներին, որ Ռուսաստանն այլևս պաշտոնապես է ԱՄՆ-ի կողմից ճանաչվել Չարի Կայսրություն, որի դեմ քաղաքակիրթ մարդկությունը պարտավորված կլինի պայքարել բոլոր հնարավոր միջոցներով՝ Վաշինգտոնի […]

Ուկրաինան հիմա կարծես այն փուլում է, ինչ մենք 90 ականների սկզբին

Ուկրաինան հիմա կարծես այն փուլում է ինչ մենք 90 ականների սկզբին: Նրանք նոր են ազատվում խորհրդային բռնապետության սիմվոլներից. նոր են տապալել Լենին կոչեցյալի արձանները, իսկ այժմ էլ բնակավայրերի անուններն են փոխում, որոնք խորհրդային տարիներին կոմունիստների անուններով էին անվանափոխվել: Դե մի 23 տարի ուշացել են, բայց դե լավ է ուշ քան երբեք: Ինչևէ լավ կլիներ, որ […]

ԱԱԽ-ն անգործության է մատնվել. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ը պարզել է, որ ազգային անվտանգության խորհուրդը ապրիլի 26-ից սկսած այլեւս պետական գնումներ չի կատարում, համենայնդեպս՝ կառավարության կայքում այդ գերատեսչության վերաբերյալ փաստաթղթեր չեն հրապարակվում: Իսկ վերջին պայմանագիրը վերաբերվել է ավտոմեքենաների վերանորոգման ծառայություններին: Նաեւ՝ տեւական ժամանակ է՝ չի թարմացվում այս գերատեսչության կայքը, չնայած՝ այս ընթացքում ԱԱԽ նիստ է անցկացվել: Միաժանակ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո […]

”Բանանցը” հաղթեց, սակայն դուրս մնաց Չեմպիոնների լիգայից

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Երևանի «Բանանցն» ընդունել էր Անդորրայի չեմպիոն ”Սանտա Կոլոմային”: Հանդիպման հաշիվը բացեցին անդորացիները. 20-րդ րոպեին աչքի ընկավ Իդելֆոնս Լիման: 30-րդ րոպեին  «Բանանցի» ֆուտբոլիստները տուգանային հարվածի իրավունք ստացան, և Ռումյանը Հովսեփյանը խփեց պատասխան գնդակը: Երկրորդ կեսի սկզբում Մաշումյանն առաջ մղեց ”Բանանցին”: 55-րդ րոպեին Ռումյան Հովսեփյանը 11 մետրանոցից հաշիվը դարձրեց 3-1: 68-րդ րոպեին Գևորգ Նռանյանը երկրորդ դեղինը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված