22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Սյունիքի մարզպետն ընդունեց Կանադայից ուղարկված մարտահրավերը

ALS բարեգործական կազմակերպության ”Սառցե դույլ” ֆլեշմոբին միացել է այս օրերին Կանադայում գտնվող  “Դանդի փրեյս Մեթալս Կապան”  գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը եւ կապանցիների անունից 1000դոլար է փոխանցել հիվանդ երեխաների ֆոնդին: Իր հերթին նա մարտահրավեր էր ուղարկել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին: Սյունիքի մարզպետի պատասխանը չի ուշացել: Իր Ֆեյսբուքում մարզպետը ողջունել է իր ընկերոջը՝ Հրաչ Ջաբրայանին եւ ընդւոնել մարտահրավերը: […]

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, բայց անձրեւ էլ կտեղա

 Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայության տվյալների, օգոստոսի 27-31-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արեւմտյան` 5-10մ/վրկ արագությամբ:  Օդի ջերմաստիճանը  այսօր՝ օգոստոսի 27-ին եւ վաղը՝  կբարձրանա 1-2 աստիճանով, իսկ օգոստոսի 30-31-ին […]

Մեկ օրում՝ 400 կրակոց

Ըստ  Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, օգոստոսի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն:

“Մեր թոթի արաղը դեղ ու դարման ա….”/վիդեո/

“Հա դե լիտրը 5 հազար դրամ ա, տարբերություն չկա, որտեղից ես գնում օղին “,-Արցախում ասացին մեզ, երբ ցանկացանք թթի օղի գնել: “Բայց Երեւանում էլ է այդ նույն գինը”,-հակադրձեցինք: “Բա մեր թոթի արաղը դեղ ու դարման ա, անգինն ա”,-իրենց ապրանքը շարունակեցին գովաբանել արցախցիները: Henaran.am-ի զրուցակիցը նշեց, որ թթի օղիով տարեկան 1,5-2 մլն դրամի եկամուտ է ունենում: […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Լոռու մարզում հետեւել է կարտոֆիլի բերքահավաքի ընթացքին եւ կաթի վերամշակման ընկերությունների գործունեությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն երեկ աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզի մի շարք համայնքներ: Նախարարը փոխմարզպետներ Արսեն Դարբինյանի եւ Տիգրան Բադոյանի ուղեկցությամբ նախ այցելել է երկու անգամ կարկտահարությունից տուժած Ամրակից համայնք, որտեղ նա դիտարկել է, թե ինչպիսին է եղել կարտոֆիլի բերքատվությունը,  ինչպես նաեւ հետեւել է կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքներին,  զրուցել է  գյուղացիների հետ, ծանոթացել  նրանց […]

Երեխաների խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) ներկայացուցիչ Մանյա Հենրիետ Արենսին: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի դերը` Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավման խնդիրների լուծման գործում: «Երեխաների խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: Այդ առումով շնորհակալ ենք հիմնադրամի կողմից մեր երկրում իրականացվող բազմաթիվ ծրագրերի համար: […]

Տարոն Մարգարյանը շրջել է Երեւանի կենտրոնով

Երեւանի զարգացման քառամյա ծրագրի շրջանակում 2014թ. իրականացվող  շինբարեկարգման եւ կանաչապատման աշխատանքների ընթացքին տեղերում ծանոթանալու նպատակով Կենտրոն վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջեւ ընկած բարեկարգվող այգու շինհրապարակ: Համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում շուրջ 13200քմ ընդհանուր մակերեսով հանգստի գոտին ամբողջությամբ բարեկարգվում է եւ առաջիկայում կհանձնվի […]

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Կանադայի Համադաշնության խորհրդարանական պատվիրակությանը

Օգոստոսի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Կանադայի Համադաշնության խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում էին պատգամավորներ Բրեդ Բաթը, Լեոն Բենուան, Ռաս Հյուբերտը և ՙՄեկ ազատ աշխարհ՚ ՀԿ-ի նախագահ Մաջիդ էլ Շաֆին, ՀԿ անդամներ Սամուել Պլետտը և Հանի Պողոսյանը: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, կարևորեց Հայաստանի և Կանադայի միջև քաղաքական երկխոսությունը և երկկողմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված