22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին և Պաշտպանի զինծառայողների իրավունքների հարցերով նորանշանակ տեղակալ Արմեն Գրիգորյանին: Սեյրան Օհանյանը Պաշտպանի տեղակալին շնորհավորեց պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթեց արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՊՆ-ՄԻՊ համագործակցության զարգացման հեռանկարները և ի հայտ եկող խնդիրներին համատեղ օպերատիվ արձագանքելու կարողությունների կատարելագործման հետ կապված […]

Վայոց ձորի դպրոցները կհամալրվեն համակարգչային դասասենյակներով

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին: Բարձր գնահատելով հայ-հնդկական հարաբերությունների ներկա մակարդակը՝ վարչապետը նշել է. «Հայաստանը շահագրգռված է Հնդկաստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա խորացմամբ ու ընդլայնմամբ: Մեր երկու երկրների միջև առկա է մեծ ներուժ տարբեր բնագավառներում փոխգործակցությունն էլ ավելի զարգացնելու և ամրապնդելու համար»: Հովիկ Աբրահամյանը կարևորել է բարձրաստիճան […]

Ջուր չի լինի

            ”Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 29-ին ժամը 17:00-ից մինչև օգոստոսի 30-ը ժամը 23:00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Իսակովի պողոտայի 6-11 համարների ջրամատակարարումը, իսկ Նորագյուղ թաղամասում կդիտվի ջրի ճնշման անկում:             Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ […]

Աշխարհում ազգերի ինքնորոշման իրավունքը գերակա է դառնում. Հ. Նաղդալյանը ողջունում է Կալիֆորնիայի սենատի կայացրած որոշումը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ողջունում է Կալիֆոռնիայի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  անկախության ճանաչումը: ՛՛Մեծագույն ուրախությամբ ընդունեցի օգոստոսի 27-ին Կալիֆոռնիայի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  անկախության ճանաչումը: Դատելով դեպքերի զարգացման ընթացքից` նախապես ԱՄՆ չորս  նահանգների, մի քանի քաղաքների, այդ թվում՝ Ֆրեզնոյի և Լոս Անջելեսի կողմից Արցախի անկախության ճանաչումը, այս ուրախալի իրադարձությունը հասունացած էր և […]

Դուք հրաշք եք կամ՝ հրաշագործ. Նախագահը հյուրընկալել է բարձր առաջադիմություն ցուցաբերած և միջազգային օլիմպիադաներում հաջողությունների հասած դպրոցականներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է 2013-2014 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած` հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային օլիմպիադաներում 2014թ. հաջողությունների հասած մայրաքաղաքի և մարզերի աշակերտներին, ”Կենգուրու-2014” միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթող և մարզերում ու տարիքային խմբերում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտներին: Արդեն ավանդական դարձած հանդիպման ժամանակ նրանք ստացել են իրենց պարգևները՝ մեդալները, […]

Գյուղական համայնքներում կստեղծվեն փրկարար կամավորական ջոկատներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ ֆրանսիական ‘’Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների’’ հասարակական կազմակերպությունը միասին նախաձեռնել են գյուղական համայնքներում ստեղծել փրկարար կամավորական ջոկատներ: Այս մասին ‘’Հենարան’’ մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ‘’Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների’’ կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԻ նախարարի խորհրդական Բեռնար Ժանենը: ‘’Ես շատ կարեւորում եմ այս ծրագիրը եւ ամեն ինչ անելու ենք այն […]

Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է երրորդ երկիր

Բաքվում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է երրորդ երկիր: Այս մասին Irakan.info-ի հետ զրույցում տեղեկացրել է Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը: Նրա խոսքով` Հակոբը օգոստոսի 26-ից արդեն Ադրբեջանի տարածքում չէ, տեղափոխվել է երրորդ երկիր:  Հիշեցնենք, որ 2013թ.-ի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը հայ շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, հայ-ադրբեջանական շփման գծում չկողմնորոշվելով տեղանքում, պատահմամբ հատել էր […]

Այսօր Մայքլ Ջեքսոնի ծննդյան օրն է

Այսօր փոփ արքա Մայքլ Ջեքսոնը կդառնար 56 տարեկան: Նրա հազարավոր երկրպագուներ տարբեր քաղաքներում հավաքվում են գլխավոր հրապարակներում` պարելու սիրելի երգչի հիթերի ներքո:  Դեռևս կենդանության օրոք երգիչը կրել է “փոփ-երաժշտության թագավորի” կոչումը և մինչ օրս պահպանում է այն: Ջեքսոնն առաջին անգամ բեմ է բարձրացել 1963թ., երբ ընդամենը 5 տարեկան էր: Ջեքսոնը բոլոր ժամանակների ամենաշատ սկավառակ վաճառած արտիստն […]

Սյունիքի մարզպետն ընդունել է ականազերծված հերթական տարածքը /ֆոտո/

Արցախյան գոյամարտի տարիներին Սյունիքի մարզը ամենաշատ տուժեց ոչ միայն մարտական գործողությունների ժամանակ, այլ նաեւ հետպատերազմական տարիներին: Պատերազմից հետո շփման գծի ողջ երկանքով ի հայտ եկան ականապատված տարածքներ, որոնք համայնքները չեն կարողանում տնօրինել: Ականապատված տարածքներում սահմանային համայնքները ունեցել են մարդկային ու նյութական մեծ կորուստներ: Խնդրի լուծմանը հետամուտ է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, որը նախաձեռնել է ականազերծման աշխատանքներ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված