25 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ռուս-հայկական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են դաշնակցային գործընկերության ոգով

Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական եւ հասարակական հատվածի, հոգեւոր դասի ներկայացուցիչներից, անհատներից: Տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. “Հարգելի Սերժ Ազատի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության […]

Արցախի նախագահը շնորհավորել է Հայաստանի նախագահին

Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ուղերձում ասված է. “Մեծարգո Սերժ Ազատի, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ մեր ողջ ժողովրդին Անկախության տոնի առթիվ: Սեպտեմբերի 21-ը պատմական ու հիշարժան օր է համայն հայության կյանքում: Այն նշանավորվեց որպես հայոց պետականության վերածննդի օր, ինչի համար մեր […]

Կինը կազմակերպել է ամուսնու սպանությունը, ով ստիպել է նրան մարմնավաճառությամբ զբաղվել

Կուբանի ոստիկանությունը բացահայտել է երիտասարդ տղամարդու սպանությունը: Ինչպես պարզվել է, սպանության մասնակից է եղել նաեւ նրա կինը:  Ոստիկանները պարզել են, որ 31-ամյա տղամարդը ծեծելիս է եղել կնոջը, ինչպես նաեւ ստիպել է նրան մարմնավաճառությամբ զբաղվել: Կինը վարձու մարդասպան է վարձել, ով տղամարդուն ողջ-ողջ այրել է մեքենայի մեջ:  Զույգը երկու փոքրիկ երեխա ուներ:  Ոստիկանները պատրաստվում են գործը […]

Մեր երկիրն արդեն իր հաստատուն տեղն է զբաղեցնում աշխարհի կայուն զարգացող երկրների շարքում

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ “Սիրելի՛երեւանցիներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ։ 23 տարի առաջ իրականություն դարձնելով անկախ պետականության վերականգնման մեր դարավոր երազանքը՝ հայ ժողովուրդը, որպես ուղենիշ ընտրեց ժողովրդավարությունը, սոցիալական արդարությունն ու համամարդկային մյուս արժեքները եւ ձեռնամուխ եղավ սեփական երկրում սեփական պետության կայացման ու ամրապնդման գործընթացին: Եվ […]

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ եւ ՀՀ բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է “Եռաբլուր” զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Միշտ գիտակցե՛ք, որ յուրաքանչյուրիդ հպարտությունն ու անձնական շքեղությունը հայոց ազգային պետականությունն է. Խաչիկ Ասրյան

        Հայրենատե՛ր Հայեր         Աստվածային հողի արարչագործ հայ ժողովուրդը հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտի ընթացքում, նահատակված և կենդանի հերոսների նվիրվածության, աշխատասիրության, պատասխանատվության, ասել է թե մեծ հայրենասիրության շնորհիվ ձեռք բերեց հայոց անկախ պետականություն, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը հայրենիքը,  իսկ անկախության ամենամեծ ձեռքբերումը […]

Լինել մեր տեղում, պատվով կրել ու փոխանցել Անկախ Հայաստանի արժանի քաղաքացու կոչումը

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “Անկախությունը մեր երազանքն էր, մենք նվաճեցինք այն: Օրինաչափ զարգացումն ապացուցում է, որ ապրելու իրավունքը ուժեղինն է, դիմակայում եւ հաղթում է պայքարող տեսակը: Անկախությունը մեզ մոտեցրեց իմաստությանը, կոփեց մեր պատկերացումները, ինչպես բնությունն է օգնում ապրել խիտ անտառում աճող, բայց իր ջուրն ու արեւը քաշող բարակ ծառին: […]

Անձրեւոտ Հայաստան

 Սեպտեմբերի 21-ին Հայաստանի  արեւելյան շրջաններում` ժամանակ առ ժամանակ, մյուս շրջաններում երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին, սեպտեմբերի  22-23-ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, սեպտեմբերի 24-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հյուսիս–արեւելյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ` 20-25մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը  սեպտեմբերի 22-23-ին արեւելյան շրջաններում կբարձրանա 5-6 աստիճանով: […]

Անկախ Հայաստանը 23 տարեկան է /վիդեո/

Սեպտեմբերի 21-ը Հայաստանի անկախության տոնն է: Հայաստանի անկախության հռչակագիրն ընդունվել է Հայաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանում 1990թ. օգոստոսի 23-ին: 1991 թ. սեպտեմբերի  21-ին անցկացվեց հանրաքվե ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախություն ձեռք բերելու վերաբերյալ, որին քաղաքացիների  94,99%-ը կողմ քվեարկեց:  Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ եւ ինքնիշխան պետություն: Հանրաքվեի արդյունքները խորհրդարանի բարձր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված