16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Լինել մեր տեղում, պատվով կրել ու փոխանցել Անկախ Հայաստանի արժանի քաղաքացու կոչումը

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “Անկախությունը մեր երազանքն էր, մենք նվաճեցինք այն: Օրինաչափ զարգացումն ապացուցում է, որ ապրելու իրավունքը ուժեղինն է, դիմակայում եւ հաղթում է պայքարող տեսակը: Անկախությունը մեզ մոտեցրեց իմաստությանը, կոփեց մեր պատկերացումները, ինչպես բնությունն է օգնում ապրել խիտ անտառում աճող, բայց իր ջուրն ու արեւը քաշող բարակ ծառին:

Չմոռանանք, որ պատվով ենք դուրս եկել համատարած խավարից, երգով ենք հաղթել վհատությանը, հումորով ենք մոտեցել անելանելիությանը եւ հավատով ենք լցրել մեր վաղվա օրը: Անկախությունը ազգի ազատությունն է, շահում է այն ազգը, ում հաջողվում է ճիշտ օգտվել իր ազատությունից:

Անկախությունը ինքնանպատակ չէ, այն երբեմն մոլորեցնող է, նման տանը մենակ մնացած երեխային, ով կարող է վնասել իրեն եւ իր տունը: Վերացական խրախճանքի ու ամբոխային մոտեցման վտանգի ժամանակները մենք արագ անցանք: Հիմա ամեն մեկս մեր գործով ենք կարեւորելու ու ամրացնելու մեր անկախությունը:

Ուսուցչի բարեխիղճ աշխատանքը, բժշկի մարդկային վերաբերմունքը, հողագործի քրտնաջան մաքառումը, նախարարի անմնացորդ նվիրումն իր առաքելությանը առավել ամրացնելու են մեր երկիրը:

Մեզնից պահանջվում է լինել մեր տեղում, պատվով կրել ու փոխանցել Անկախ Հայաստանի արժանի քաղաքացու կոչումը: 
Շնորհավոր տոնդ, Հայ ժողովուրդ, կեցցե՛ Ազատ, Անկախ եւ ապագայի Միացյալ Հայաստանը”:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ