Ինչ խոստումներ է Երվանդ Զախարյանը տվել “նաիրիտցիներին”. 168 ժամ

“168 ժամը” գրում է, որ իրենց տեղեկություններով՝ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ այցելել է “Նաիրիտ”, տևական ժամանակ շրջել գործարանում, եղել բոլոր արտադրամասերում և համեմատաբար կարճատև՝ 15 րոպեանոց հանդիպում ունեցել ընկերության տնօրինության հետ: “Նա գործարանի աշխատակիցների հետ զրույցներում բավականին շռայլ է եղել՝ խոստացել է մինչև այս տարվա վերջ վճարել աշխատավարձի ողջ կուտակված պարտքը, […]