10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Կիպրոսի խորհրդարանի նախկին նախագահ Մարիոս Գարոյանի հետ

Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Կիպրոսի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի հայազգի անդամ Մարիոս Գարոյանի եւ Ներկայացուցիչների պալատի անդամ, Միջխորհրդարանական միությունում Կիպրոսի պատվիրակության ղեկավար Ավերոֆ Նեոֆիտուի հետ: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանին եւ Կիպրոսին միավորում են պատմական հարուստ ժառանգությունը, հոգեւոր արժեքները, […]

“Իսլամական պետության” գրոհայինները հսկողության տակ են վերցրել սիրիական Քոբանի քաղաքի մոտ կեսը. ԶԼՄ-ներ

 “Իսլամական պետություն” ահաբեկչական կազմակերպությունը հսկողության տակ է առել Թուրքիայի հետ սահմանին գտնվող սիրիական Քոբանի քաղաքի տարածքի մոտ կեսը, հայտնում է ТАСС գործակալությունը` հղում անելով Fox News հեռուստաընկերությանը: Fox News-ի աղբյուրի տեղեկություններով՝ ԻՊ գրոհայինները պահում են սահմանամերձ սիրիական Քոբանի քաղաքի մոտ 50 տոկոսը, որտեղ կատաղի մարտեր են ընթանում ԻՊ և քրդական ուժերի միջև, որոնց օդում աջակցում […]

ԵՏՄ անդամակցությունը լայն դռներ է բացում Հայաստանի համար.Գագիկ Մելիքյան /վիդեո/

՛՛Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի  անդամակցությունը լայն դռներ է բացում տնտեսական զարգաման և ինչու չէ նաև անվտանգության լրացուցիչ երաշխիքների առումով, լրացուցիչ երախավորումների առումով,այդ առումով պետք է նշեմ, որ  ապրանքների ազատ տեղաշարժի առավելություններ կնձեռնի, կապիտալի ազատ տեղաշարժի, ինչու չէ նաև աշխատուժի, ներդրումների՛՛-այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Պատգամավորի […]

Հանկարծ դոմինոյի էֆֆեկտի չենթարկվի հասարակությունը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, աստվածաբան Վարդան Խաչատրյանը եռյակի հանրահավաքում միասնական ասելիք չի նկատել:  ՛՛Միասնական կարծիքի չեն կարողանում հանգել, և դժվար է պատկերացնել, թե որ կարծիքն է գերակա՝ որպես ընդհանրական կարծիք՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: ՛՛Մեկը հայտարարեց, որ մարգինալներ են, մյուսն էլ ասաց, որ այսօրս ստորագրելով անթույլատրելի անցում է իրականացվել՛՛: Ըստ Վ. Խաչատրյանի՝ այն իրավիճակը, […]

Անհայտ անձինք այրել են Ադրբեջանի պետական դրոշը

Ադրբեջանական Կյուրդամիր քաղաքի Դրոշի հրապարակում անհայտ անձինք վառել են Ադրբեջանի պետական դրոշը, հաղորդում է Haqqin.az-ը: Դեպքը տեղի է ունեցել երեկ: Թե ինչպես են կարողացել անհայտ անձինք վառել դրոշը, որը բարձրացված է եղել դրոշաձողի վրա, առայժմ հայտնի չէ: Դրոշն ամբողջությամբ այրվել է, իսկ դրոշաձողի վրա երևացել են այրման հետքերը: Դեպքի վայր են ժամանել բազմաթիվ ոստիկաններ: 

Խոսում է Արագածոտնի մարզպետի դեմ. Հրապարակ

Արագածոտնի մարզպետարանի կրթության եւ սպորտի վարչության նախկին պետ Պարգեւ Համբարձումյանը, ով մոտ 8 ամիս է, ինչ կալանավորված է, “Հրապարակ”-ի տեղեկություններով, սկսել է խոսել իր նախկին ղեկավարի դեմ: Թերթը հիշեցնում է, որ Համբարձոմյանը կալանավորվել է այս տարվա փետրվարին` ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին կետի հատկանիշներով` պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը […]

Կունենանք մայրաքաղաք-պետությունն` անունն էլ Երևան

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Facebook-յան իր էջում գրել է. “Այս օրերին վանաձորցու հայացքով ու տեսանկյունից հետևում էի Էրեբունի-Երևանի տոնակատարությանը և այնպիսի տպավորություն ստացա, որ մեր մյուս քաղաքներն ու գյուղերը այնքան լավ վիճակում են, որ մենք կարող ենք մեզ թույլ տալ նման ճոխություն` այն էլ ամեն տարի: Հայաստանում առանց այդ էլ պետական միջոցները անարդար են բաշխված […]

Սյունիքի մարզպետը՝ վախի մեջ. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակված Սուրիկ Խաչատրյանը, իր պաշտոնն ստանձնելուց հետո, ձեռնարկել է սեփական անվտանգությունն ապահովող աննախադեպ միջոցառումներ, մշտապես շրջագայում է շուրջ 15 թիկնապահների ուղեկցությամբ: Բացի այդ, որպես մարզպետ` նրա բոլոր այցելությունների ժամանակ ոստիկանությունը շրջափակում է համապատասխան տարածքը: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Ո՞վքեր են ներկայացնելու Հայաստանը ԵՏՄ-ում. Չորրորդ իշխանություն

Ըստ “Չորրորդ իշխանություն” թերթի, ՀՀ ներկայացուցիչները դեռեւս չգիտեն` ով է ներկայացնելու Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում: ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կներկայացվի երեք անդամներով եւ մեկ ձայնի իրավունքով: Սակայն ՀՀԿ-ի կադրերը, ինչպես պնդում են թերթի աղբյուրները, այնքան նոսր են, որ երեք հոգու անուն այս պահին դեռ հայտնել չեն կարող: Նույն աղբյուրի համաձայն` հարցը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված