Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և պետական բուհերի ռեկտորները: Քննարկվել են նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաև պետական բուհերին դեռևս մտահոգող խնդիրները: Նախարար Արմեն Աշոտյանը զեկուցել է ՀՀ Նախագահի հանձնարարականների հիման վրա մի շարք ուղղություններով իրականացված աշխատանքներն ու դրանք արդյունքները: […]