17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Խորհրդակցություն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում

Հոկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է խորհրդակցություն` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի ղեկավարությամբ:

Խորհրդակցության ընթացքում հաշվետու զեկույցով հանդես եկավ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Սամվել Ղուկասյանը, ներկայացնելով 2014թ. 9 ամիսների ընթացքում ռազմական ոստիկանության կողմից իրականացված գործունեության արդյունքները:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանի կողմից կարևորվեց  հաշվետու ժամանակահատվածում ռազմական ոստիկանության և զորամասերի հրամանատարության հետ համագործակցության շնորհիվ արձանագրված առաջընթացը, այն է` նշված ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ  զորամասերում տեղի ունեցած դեպքերի և պատահարների քանակի նվազումը:

Զորամասերում կարգապահության մակարդակը բարձրացնելու համար շեշտադրվել է շարունակել համատեղ աշխատանքները զինծառայողների շրջանում միջանձնյա կանոնադրային հարաբերությունների պահպանման, զորամասերում արատավոր բարքերի ներթափանցումը կանխելու, ինչպես նաև տնտեսական հանցագործությունների մասով մշտապես իրականացնել համապատասխան միջոցառումներ զորամասերում զինվորական ունեցվածքի չարաշահումների նախականխման, կանխման և բացահայտման ուղղությամբ: Բացի այդ, տրվեցին ցուցումներ 2014թ. ձմեռային զորակոչի ընթացքում ռազմական ոստիկանության կողմից պատշաճ կերպով գործընթացին մասնակցելու նպատակով անհրաժեշտ  նախապատրաստական աշխատանքներ իրականացնել համար:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ