“Ադրբեջանական քարոզչությունը սեւեռվել է Քարվաճառի դիվերսանտների դատական գործի վրա”

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշել է, որ Ադրբեջանում վերջերս թուլացել է քարոզչամեքենայի աշխատանքը: Նա այդ փաստը պայմանավորել է քարոզչական դաշտի ղեկավարության փոփոխությամբ: “Նախկին ղեկավարը մեղադրվեց գյուլենիստ լինելու համար: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, վախենալով, որ ինչպես Թուրքիայում են գյուլենիստները պայքարում Էրդողանի դեմ, այդպես էլ Ադրբեջանում կսկսեն գործել իր […]