Նժդեհը, Սպանդարյանն ու ՛՛Հանրապետականը՛՛ . կրքերը թեժացան /վիդեո/
Քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Լեւոն Թոքմաջյանը կարևորում է ապագայում Հանրապետության հրապարակի մոտակա այգում տեղադրվելիք՝ Գարեգին Նժդեհի արձանի գեղարվեստական արժեքը: Քանդակագործի համար կարևոր չէ տեղադրման վայրը:
՛՛Քաղաքապետարանի գեղարվեստական խորհուրդն օրերս եղել է արվեստանոցում, որտեղ ծանոթացանք Նժդեհի արձանին, զրուցեցինք քանդակագործ Գագիկ Ստեփանյանի հետ: Ինձ ավելի շատ անհանգստացնում է քանդակի գեղարվեստական արժեքը, բոցաշունչ հայրենասերի ընդվզող մի կերպարի ստեղծումը: Թե ինչու է Հանրապետության փողոցում տեղադրվում, չեմ կարող ասել, ինձ համար դա կարեւոր էլ չէ:
Կարծում եմ՝ Հանրապետության փողոցի մոտ է, քանի որ նա ՛՛Հանրապետականի՛՛ գաղափարախոսությունն է, դրա համար էլ որպես համախոհ են ընտրել ու որոշել այնտեղ դնել ՛՛,- այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ նշեց քանդակագործը:
Շենգավիթ համայնքում կա՝ Նժդեհի անվան հրապարակ, որտեղ տեղադրված է բոլշեւիկ Սուրեն Սպանդիարյանի արձանը: Այս պատճառով հասարակության մի մասը համոզված է, որ Նժդեհի արձանը պետք է տեղադրել հենց Նժդեհի հրապարակում: Այս խմորումը բոլորովին էլ կարևոր չէ Թոքմաջյանի համար.
՛՛Սուրեն Սպանդարյանի արձանն է կանգնեցված ու շատերը կարծում են, որ Նժդեհինն է, որովհետև ժողովուրդը երկուսին էլ չի տեսել, որ տարբերակի: Ինչքանով է ճիշտ՛՛,-հավելեց Լեւոն Թոքմաջյանը:
Լրագրողները փորձեցին իրենց հարցերով շփոթեցնել քանդակագործին:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: