03 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Պարզեցվում է

Կառավարության այսօրվա նիստին հաստատվեց Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով փոստային կապի ազգային օպերատորի միջոցով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Համաշխարհային փոստային միության իրավական ակտերով սահմանված առաքողի մաքսային հայտարարագրի պարզեցված ձևերը: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատչրյանը նշեց, որ միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով փոստային կապի ազգային օպերատորից տարբերվող միջազգային փոստային կամ սուրհանդակային ծառայություն մատուցող […]

Օգնություն Չինաստանից

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Հայաստանի Կառավարությանը տրամադրում է անհատույց օգնություն՝ վաթսուն միլիոն չինական յուանի չափով: Այս որոշումն ընդոնվեց այսօր կառավարության նիստի ժամանակ: Հայկական կողմն իր վրա է վերցնում համաձայնագրի շրջանակներում տրամադրվող ծառայությունների, ապրանքների ձեռք բերման և ներմուծման կապակցությամբ գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը:

Սահմանամերձ գյուղերին կրկին արտոնություններ կտրվեն

Կառավարությունն այսօրվա նիստին հաստատեց սահմանամերձ գյուղերի ընտանքիների փոխհատուցում տրամադրելու ծրագիրը:  Արարատի 1, Գեղարքունիքի 2, Վայոց Ձորի 5 և Տավուշի մարզերի`24, ընդհանուր առմամբ 32 սահմանամերձ համայնքների բնակիչներին կտրամադրվի բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում է նախատեսվում:

Չի հանդուրժի

Այսօր նախքան կառավարության նիստի մեկնարկը վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ երեկ հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ: ՛՛Նրանք աջակցում են արտաքին շոկերով պայմանավորված փոխարժեքի տատանումների հետևանքով ֆինանսական շուկայի կայունացմանն ուղղված մեր քայլերին՛՛: Վարչապետը շեշտեց, որ երեկ օրվա երկրորդ կեսից ու արդեն այսօր նկատվում է կայունացման միտում ֆինանսական շուկայում, որը, ըստ վարչապետի, […]

Դինքի սպանությունը պատահականություն չէր. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, պատասխանելով «ՀաբերԹուրք» լրատվականի հարցերին, անդրադարձել է «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությանը, գրում է Ermenihaber.am-ը: Դավութօղլուն նախ պատմել է, որ Դինքի հետ ծանոթություն հաստատել է գիտական գործունեության շրջանակներում, միասին մասնակցել են մի շարք կոնֆերանսների: Անջնջելի տպավորություն է թողել հատկապես այն դեպքը, երբ մի անգամ Ստամբուլի փաստաբանների միությունում անցկացվող բաց նիստի […]

Դոլարն իջնելու է. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, արժույթի շուկայում վերջին օրերին շարունակվող քաոսն առաջիկա օրերին կայունանալու միտումներ է ցույց տալիս: Կան հավաստի տեղեկություններ,  որ առաջիկա օրերին դոլարն իջնելու է:  Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ գործարարներին առաջարկում են այժմ դոլար գնել 560 դրամով, սակայն վերջիններս դեռեւս չեն ցանկանում շտապել եւ հույս ունեն, որ առաջիկա օրերին դոլարի փոխարժեքը կնվազի:   Մանրամասները՝ թերթի այսօրվա […]

Ֆլեշի Բարսեղը չի թանկացրել. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, նախօրեին որոշ բենզալցակայաններում բենզինի գնի 30 դրամ թանկացման վերաբերյալ “Ֆլեշի” տնօրեն Բարսեղ Բեգլարյանը ասել է, որ իրենց մոտ գնային փոփոխություն չի եղել, նախկին գները պահպանվել են՝ ռեգյուլար բենզինի 1 լիտրն արժե 470 դրամ, պրեմիումը՝ 490 դրամ:  Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Էբոլա վիրուսակիրներ Հայաստանո՞ւմ. Առավոտ

Հայաստանը,  ըստ “The Guandiens” պարբերականի, համարվում է վայրի կենդանիների առեւտրով զբաղվող 5 երկրներից մեկը: Սեւ շուկայում վաճառվում են այնպիսի էկզոտիկ կենդանիներ, որոնց վաճաոքն ընդհանրապես արգել­ված է, բանի որ այդ կենդանիները անհե­տացման եզրին են եւ գրանցված են Կար­միր գրքում: Ըստ որոշ տեղեկությունների’ Հայաստանը համարվում է այդ կենդանի­ների աո ու վաճաոքի համար տարանցիկ երկիր:Թեմային անդրադարձել է “Առավոտ”-ը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված