10 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև

Դեկտեմբերի 17-ին ՌԴ արտաքին գործերի նախարարությունում կայացան ռուս-հայկական քաղաքական խորհրդատվություններ անվտանգության, սպառազինությունների վերահսկման և զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման խնդիրների շուրջ: Հայկական կողմից խորհրդատվությունները վարում էր ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը, իսկ ռուսական կողմից` ՌԴ ԱԳՆ Չտարածման և սպառազինությունների վերահսկման հարցերով դեպարտամենտի տնօրեն Մ. Ուլյանովը: Հանագամանալից քննարկվեց սովորական սպառազինությունների վերահսկման […]

Վարչապետն ընդունել է գերմանական KFW բանկի փոխնախագահ Եվա Վիտտին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է գերմանական KFW բանկի փոխնախագահ Եվա Վիտտի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները բարձր և արդյունավետ են գնահատել ՀՀ կառավարության ու գերմանական բանկի միջև առկա համագործակցությունը, որի շրջանակում համատեղ ծրագրեր են իրականացվում էներգետիկայի, ջրային տնտեսության, մասնավոր հատվածի ֆինանսավորման, ինչպես նաև գյուղատնտեսության բնագավառներում: Վարչապետը, մասնավորապես, կարևորել է KFW-ի ֆինանսավորմամբ իրականացվելիք Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման և […]

՛՛Հաճելի է, որ ձեր տրամադրությունը, չնայած դոլարի կուրսի տատանմանը, չի տատանվում՛՛

Դեկտեմբերի 19-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցավ «Ոսկե հասկ» 8-րդ մրցանակաբաշխությունը, որը կազմակերպել էին համալսարանի ռեկտորատը, բուհի ուսանողական խորհուրդը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ «Ոսկե հասկ» մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել բուհի ուսումնագիտական և հասարակական գործընթացներում մասնակցություն և ներդրում ունեցած անձանց ու կառույցներին: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հայկ Ղևոնդյանը տեղեկացրեց, որ այս տարի […]

Հիմնանորոգվել է Գորիսով անցնող միջպետական ավտոճանապարհը

Հիմնանորոգվել և շահագործման է հանձնվել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքով անցնող միջպետական նշանակության ավտոճանապարհի (Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման) 4.5 կմ երկարություն ունեցող հատվածը: Շինարարական աշխատանքներն իրականացնող «Ոսմար» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրի համաձայն` ճանապարհի հիմնանորոգումը սկսվել է 2013 թվականի հունիսին, ավարտվել`2014 թվականի հոկտեմբերին: Հիմնանորոգված ճանապարհահատվածի հողային պաստառը նախկինում անբավարար վիճակում էր: Ասֆալտբետոնե ծածկը մաշված և քայքայված […]

Սարսափելի ոսբերգություն. 8 երեխայի դի

Ավստրալիայում սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել: Մանոր քաղաքի տներից մեկում 8 երեխայի դի է հայտնաբերվել` դանակահարության հետքերով: Հայտնաբերվել է նաեւ 8 երեխաների մայրը, ով սրտի շրջանում հարվածներ է ստացել, սակայն ողջ է մնացել: 34-ամյա կնոջը շտապ տեղափոխել են հիվանդանոց, հայտնում է Lenta.ru-ն: Հայտնի է, որ երեխաները հարազատ քույր եւ եղբայրներ են, 1.5-ից մինչեւ 15 տարեկան: […]

Բելառուսի խորհրդարանը վավերացրել է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը

Բելառուսի խորհրդարանը վավերացրել է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը: Երկրի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Միխնևիչը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը չի ընդգրկվի ԵՏՄ-ի կազմում՝ Հայաստանի անդամակցությունից հետո, գրում է belta.by-ն:

2009 թվականից հետախուզվողին հայտնաբերեցին Մեղրիի մաքսակետում

Դեկտեմբերի 18-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Մեղրիի բաժնի և ՌԴ սահմանապահ զորամասերից մեկի զինծառայողները համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Մեղրիի մաքսակետից բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1983 թ. ծնված Էսմալի Մ.-ին, որը 2009 թ. ապրիլի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 2-րդ մասի 2-րդ կետի […]

KFW բանկի և Հայաստանի միջև ստորագրվել են դրամաշնորհային և վարկային համաձայնագրեր

Դեկտեմբերի 19-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, KFW բանկի փոխնախագահ, Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Եվա Վիտտը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը ստորագրել են դրամաշնորհային և վարկային համաձայնագրեր: Հայաստանի Հանրապետության և KFW բանկի միջև ստորագրված «Համատեղված ջրային ռեսուրսների կառավարում/Ախուրյան գետ 1-ին փուլ» 50 մլն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված