17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

՛՛Հաճելի է, որ ձեր տրամադրությունը, չնայած դոլարի կուրսի տատանմանը, չի տատանվում՛՛

Դեկտեմբերի 19-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցավ «Ոսկե հասկ» 8-րդ մրցանակաբաշխությունը, որը կազմակերպել էին համալսարանի ռեկտորատը, բուհի ուսանողական խորհուրդը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ «Ոսկե հասկ» մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել բուհի ուսումնագիտական և հասարակական գործընթացներում մասնակցություն և ներդրում ունեցած անձանց ու կառույցներին: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հայկ Ղևոնդյանը տեղեկացրեց, որ այս տարի մրցանակաբաշխությունում կա նորամուծություն. «Այս տարի մրցանակաբաշխության անվանակարգերը համալրվել են ևս մեկով. մրցանակ կհանձնվի նաև լավագույն ֆակուլտետային ՈՒԳԸ-ին:  Ակտիվությունը նկատելի է, ինտրիգն էլ պահպանվում է, քանի որ արդեն մեկնարկում է «Ոսկե հասկ-2015»-ը:

Մրցանակներ շնորհվեցին «Համալսարանի զարգացման գործում նշանակալից ներդրում ունեցած անձ», «Ուսանողական լավագույն գիտահետազոտական աշխատանք», «Լավագույն ամբիոն», «Լավագույն ֆակուլտետ», «Լավագույն ֆակուլտետային ուսանողական խորհուրդ», «Լավագույն կուրս», «Համալսարանի լավագույն գործընկեր կազմակերպություն», «Լավագույն կառուցվածքային ստորաբաժանում» և այլ անվանակարգերում:

Ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը նկատեց. « Եթե ութ տարիների ընթացքում  համալսարանում ձևավորվել է ավանդույթ, որին տարվա ընթացքում սպասում են բոլորը, դա բոլորիս համար ձեռքբերում է: «Ոսկե հասկ» մրցանակաբաշխությամբ  ամենևին հակված չենք անպայման շեշտել որևէ մեկին կամ կառույցի, ավելին, ավելի շատ պիտի ուրախան  նրանք, ովքեր մրցանակի չեն արժանացել, քանի որ ծափահարելու են իրենց գործընկերներին»:

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, շնորհավորելով  մրցանակակիրներին, նշեց. «Հաճելի է, որ ձեր տրամադրությունը, չնայած դոլարի կուրսի տատանմանը, այս տարիների ընթացքում չի տատանվել, և այն միջոռացումը, որ տարիներ շարունակ իրականացնում  եք տրամադրությունից սկսած և մասնակցությամբ ավարտված`իր տեղն ու դերն ունի համալսարանական կյանքում: Այս փոփոխվող աշխարհում պահպանել ավանդական բան դժվար է, առավել դժվար է այն հետաքրքիր պահելն ու կրկնակի դժվար, երբ հետաքրքրությունը գալիս են կիսելու  հարյուրավոր ուսանողներ»: Կարեն Ավագյանը նաև նշեց, որ այս տարիների ընթացքում մոտ հարյուր մասնակից արժանացել է  «Ոսկե հասկ» մրցանակի:

ՀԵՀ գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանն էլ հավաստիացրեց, թե հիմնադրամը ջանք ու եռանդ չի խնայելու աջակցելու ուսանողներին: Այնուհետև արձանագրեց. «Ոսկե հասկն» արդեն վաղուց դուրս է եկել ներբուհական միջոցառում լինելու շրջանակներից, այն վերածվել է ոլորտային մրցանակաբաշխության: Ոլորտ, որի զարգացումը կարևոր է մեր երկրի համար և առանց Ագրարային համալսարանի այդ ոլոտի զարգացումը ուղղակի անհնար է»: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ