19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև

Դեկտեմբերի 17-ին ՌԴ արտաքին գործերի նախարարությունում կայացան ռուս-հայկական քաղաքական խորհրդատվություններ անվտանգության, սպառազինությունների վերահսկման և զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման խնդիրների շուրջ:

Հայկական կողմից խորհրդատվությունները վարում էր ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը, իսկ ռուսական կողմից` ՌԴ ԱԳՆ Չտարածման և սպառազինությունների վերահսկման հարցերով դեպարտամենտի տնօրեն Մ. Ուլյանովը:

Հանագամանալից քննարկվեց սովորական սպառազինությունների վերահսկման ոլորտում տիրող իրավիճակը, Զենքի առևտրի պայմանագրին, Չտարածման պայմանագրի 2015թ. կայանալիք վերանայման համաժողովին, միջուկային զինաթափմանը և միջուկային զենքից ազատ գոտիների ստեղծմանն առնչվող հարցեր:

Անդրադարձ եղավ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող միջազգային բանակցային գործընթացին:

Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին միջազգային տարբեր հարթակներում ընդլայնվող համագործակցությունը, նախանշեցին փոխգործակցության նոր օրակարգային հարցեր: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ