02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Վարչապետն ընդունել է գերմանական KFW բանկի փոխնախագահ Եվա Վիտտին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է գերմանական KFW բանկի փոխնախագահ Եվա Վիտտի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները բարձր և արդյունավետ են գնահատել ՀՀ կառավարության ու գերմանական բանկի միջև առկա համագործակցությունը, որի շրջանակում համատեղ ծրագրեր են իրականացվում էներգետիկայի, ջրային տնտեսության, մասնավոր հատվածի ֆինանսավորման, ինչպես նաև գյուղատնտեսության բնագավառներում:

Վարչապետը, մասնավորապես, կարևորել է KFW-ի ֆինանսավորմամբ իրականացվելիք Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման և Կապսի ջրամբարի վերականգնման ծրագրերը, որոնք կնպաստեն մեր երկրում էներգետիկ և ջրային տնտեսության ոլորտների հետագա զարգացմանը:

Իր հերթին, Եվա Վիտտը գերմանական բանկի հետագա աջակցությունն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ համատեղ նոր ծրագրերի իրականացման գործում և  վստահություն հայտնել, որ նախանշված բոլոր ծրագրերը կշարունակեն հաջողությամբ իրականացվել:

Անդրադառնալով հայ-գերմանական գործակցությանը՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ Գերմանիան համարվում է Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնագավառում:

Հանդիպմանը, որին ներկա է եղել նաև ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը, քննարկվել են հայ-գերմանական համագործակցությանն առնչվող այլ հարցեր ևս:    

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ