21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

“Աբյոմ” չկա. Նոր տարին՝ վերմիշելով

“Ո՞նց ես Նոր տարի անելու”,-հարցրեց տաքսու վարորդը, երբ աշխատանքից տուն էի գնում: Բնականաբար, հոգնած էի եւ խոսելու այնքան էլ մեծ ցանկություն չունեի, ուստի կարճ կապեցի՝ լավ կլինի: Սակայն սրանով չավարտվեց մեր խոսակցությունը:  “Էն օր մեր շոֆեր տղերքից մեկն ասաց, ինչ ունեմ՝ էն էլ կդնեմ սեղանին: Ասի հլա արի՝ մեծ-մեծ խոսելով չի: Ի՞նչ ունես, բացի վերմիշելից: […]

Հրդեհ Գյումրիում

Դեկտեմբերի 24-ին, ժամը 12.54-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սավոյան փողոցում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է 13.38-ին, մարվել` 15.07 -ին: Այրվել են տնակի տանիքի փայտյա կառուցատարրերից 30 քմ, սենյակի փայտյա կառուցատարրերից` 35 քմ հատված և 1 պատուհան: 

Ձյուն է գալիս

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի  24-ին՝ ժամը 17:30-ի  դրությամբ, Հրազդանի և Սևանի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Ապարանի, Արագածի, Արթիկի, Ստեփանավանի, Ճամբարակի, Մարտունու  և Գորիսի ավտոճանապարհներին սաստիկ քամիներ են: Վարդենյաց լեռնանցքում  (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական […]

Հայաստանի հաշմանդամների ՛՛Փյունիկ՛՛ միության շենքն ապահովվել է ջեռուցման անհատական համակարգով

Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության շենքի ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքներն ավարտվել են, համակարգը հանձնվել է շահագործման։ Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանն այցելել է միության շենք՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Միության շենքը հաշմանդամություն ունեցող 3000-ից ավելի շահառուների համար տարատեսակ աջակցության ու ծառայությունների համակարգման կենտրոն լինելուց բացի նաև հաշմանդամություն ունեցող մանուկների այլընտրանքային կրթության կենտրոն է ծառայում։ Այստեղ տարբեր խմբակներ […]

Հայաստանը դարձավ Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության հարցերով կոմիտեի բյուրոյի փոխնախագահ

Դեկտեմբերի 17-18-ը Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի ունեցավ Զինված ընդհարումների ժամանակ  մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի 9-րդ նիստը։ Հանդիպման շրջանակներում դեկտեմբերի 17-ին կայացած կոմիտեի բյուրոյի ընտրությունների արդյունքում Հայաստանն ընտրվեց բյուրոյի փոխնախագահ։ Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցեց նիստի աշխատանքներին՝ իր ներդրումը բերելով օրակարգով նախատեսված որոշումների մշակման գործընթացին։ Կոմիտեն ընդունեց Սիրիայում և Իրաքում մշակութային ժառանգության նպատակաուղղված ոչնչացումը դատապարտող հայտարարություն։ Տեղեկանք: […]

Վարչապետը ծանոթացել է կադաստրի համակարգում իրականացվող բարեփոխումներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանման բացմանը: Դրանում միավորվել են կոմիտեի  Կոտայքի, Արագածոտնի ու Արմավիրի ստորաբաժանումները: Կառավարության ղեկավարը շրջել է նորաբաց ստորաբաժանումով, ծանոթացել ներդրված էլեկտրոնային համակարգով իրականացվող  գործունեությանը և աշխատանքային պայմաններին: Նորաստեղծ ստորաբաժանման գործունեությունը կնպաստի կոռուպցիոն ռիսկերի բացառմանը՝ էապես սահմանափակելով գործառույթն իրականացնող պաշտոնատար անձ-քաղաքացի […]

Զարուհի Փոստանջյանն առաջարկում է

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ այսօր ՀՀ ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Ազգային Ժողովում շրջանառության մեջ է դրել ՛՛Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների և այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու և դատապարտելու մասին՛՛ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը: Համաձայն նախագծի՝ […]

Ոչ պիտանի մսեղիքի վաճառքը կասեցվել է

 Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ս.թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստացել է գրություն ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից առ այն, որ շուկայում իրացվում է սատկած խոզի միս: Ծառայության աշխատակիցներն անմիջապես ներգրավվել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից իրականացված Երևան քաղաքի «Նորքի շուկա» և «Մալաթիայի թիվ […]

Կշարունակի կյանքի կոչել

«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի նիստերի դահլիճում տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի հերթական նիստի ընթացքում լսվել է 2014թ. հաշվետվությունն ու ներկայացվել 2015-ի բյուջեն: Նիստը վարել է Երևանի քաղաքապետ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը:  «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գագիկ Գալստյանը, ներկայացնելով 2014թ. իրականացված աշխատանքները, նշել է, որ բուհը, ընդլայնելով միջազգային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված