17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանը դարձավ Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության հարցերով կոմիտեի բյուրոյի փոխնախագահ

Դեկտեմբերի 17-18-ը Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի ունեցավ Զինված ընդհարումների ժամանակ  մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի 9-րդ նիստը։

Հանդիպման շրջանակներում դեկտեմբերի 17-ին կայացած կոմիտեի բյուրոյի ընտրությունների արդյունքում Հայաստանն ընտրվեց բյուրոյի փոխնախագահ։

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցեց նիստի աշխատանքներին՝ իր ներդրումը բերելով օրակարգով նախատեսված որոշումների մշակման գործընթացին։

Կոմիտեն ընդունեց Սիրիայում և Իրաքում մշակութային ժառանգության նպատակաուղղված ոչնչացումը դատապարտող հայտարարություն։

Տեղեկանք: 2006թ. ստեղծված այս կոմիտեն հանդիսանում է Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ. Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության կիրարկումը վերահսկող մարմին: Հայաստանը դարձել է Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ 2013թ. դեկտեմբերին՝ չորս տարի ժամկետով։ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ