19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Զարուհի Փոստանջյանն առաջարկում է

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ այսօր ՀՀ ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Ազգային Ժողովում շրջանառության մեջ է դրել ՛՛Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների և այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու և դատապարտելու մասին՛՛ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:

Համաձայն նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դատապարտում է Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների և այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ օրինագիծը սույն թվականի դեկտեմբերի 1-ին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խնդրանքով քվեարկությունից հանվեց` պայմանով, որ իրենք կողմ են նախագծին և պատրաստ են այն առաջարկություններով ավելի բարելավվել ու քվեարկությամբ ընդունել հնարավորինս սեղմ ժամկետներում, ակնկալում ենք, որ խոստումը կդառնա իրականություն, և Ազգային ժողովի հերթական նստաշրջանում` 2015 թվականին փետրվարի սկզբին, օրինագիծը քվեարկությամբ կընդունվի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ