25 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

“Միքայելյան ինստիտուտ”-ի աշխատակիցները մեկ տարի է` աշխատավարձ չեն ստացել. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է. “տևական ժամանակ է, ինչ “Ժողովուրդ” օրաթերթը դժգոհություն է ստանում “Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ” ՓԲԸ-ի աշխատակիցներից: Նրանց պնդմամբ՝ իրենք գրեթե մեկ տարվա աշխատավարձ չեն ստացել: Ի դեպ, աշխատավարձ չստացածների ցանկում են ոչ միայն հիվանդանոցի մաքրուհիները, այլև բուժքույրերը: Դժգոհող աշխատակիցներից մեկը “Ժողովուրդ”-ին տեղեկացրեց, որ հիվանդանոցի աշխատակիցների մի մասը վերջերս ստացել է 2014 թվականի փետրվար ամսվա […]

Պրակտիկան ցույց է տալիս, որ Պերմյակովը պատիժը կկրի Ռուսաստանում. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ անկախ պատգամավոր, իրավաբան  ու նախկինում փաստաբան Էդմոն Մարուքյանը Գյումրիի ոճրագործության մեջ մեղադրվող ռուս սահմանապահի՝ Հայաստանում դատապարտվելու ու պատասխանառվության ենթարկվելու մասին իրենց հետ զրույցում ասել է. “Ծայրահեղ դեպքում, եթե մեզ հանձնման խնդիրը չլուծվի, և ռուսական կողմը չբավարարի մեր դատախազության պահանջը, ապա գոնե դատավարությունը կլինի ռուսական կայազորային դատարանում, և մեր հանրությունը, բոլոր շահագրգիռ […]

Արտերկրից Հայաստան փոխանցված տրանսֆերտների ներհոսքը նվազել է 12 տոկոսով. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ Կենտրոնական բանկի հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն՝ անցած տարվա 11 ամիսների արդյունքներով արտերկրից Հայաստան փոխանցված տրանսֆերտների զուտ ներհոսքը /ստացված և ուղարկւլած գումարների դրական տարբերությունը/ նվազել է շուրջ 12 տոկոսով՝ 152 միլիոն 705 հազար դոլարով: “Կոնկրետ անցած տարվա նոյեմբերին Հայաստան ուղարկված գումարների զուտ ներհոսքը կազմել է 72 միլիոն 834 հազար դոլար, սա այն […]

Ամեն ինչ կվաճառեմ՝ պարտքերը մարելու համար. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ ինչպես հայտնի է, “Արմավիա” ավիաընկերությունը պարտք է ոչ միայն իր  նախկին աշխատակիցներին, այլեւ բազմաթիվ ընկերությունների եւ բանկերի։ “”Ժողովուրդը”  “Արմավիայի” սեփականատեր Միխայիլ Բաղդասարովից փորձեց պարզել, թե ինչ միջոցներով է նա պատրաստվում մարել իրեն պատկանող ընկերության կուտակած պարտքերը։ “Պարտքերի մի մասը մարել եմ։ Երկու բնակարան եմ հանել վաճառքի, կվաճառվի, կմարեմ պարտքերը։ Ամեն ինչ […]

Հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ կմեկնի ողջ կազմով. Չորրորդ իշխանություն

 “Չորրորդ իշխանությունը” գրում է, որ հունվարի 26-30-ը մեկնարկելու է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: “”ՉԻ” լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ է մեկնելու ողջ կազմով, այդ թվում՝ պատվիրակության փոխարինող անդամները: Միայն թե, նկատենք, որ ԵԽԽՎ օրակարգում Հայաստանին վերաբերող հարց չկա, փոխարենը եվրոպացիները պատրաստվում են լայն քննարկման առարկա դարձնել իսլամիստ ծայրահեղականների կողմից Փարիզում իրականացված ահաբեկչությունները։ Բացի […]

Պերմյակովին տեսած քաղաքացին մանրամասներ է պատմել. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանությունը” գրում է, որ ինչպես հայտնի է, հունվարի 15-ին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը համաձայնել էր տեսակցություն կազմակերպել Ավետիսյանների սպանդը իրականացրած ռուս զինծառայողի հետ: “Այդպես էլ եղավ. ռուս զինծառայողին տեսակցելու հնարավորություն ստացան Գյումրու ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը և Գյումրու բնակիչ, քաղաքում ընթացող ակցիայի ակտիվ մասնակից Կարեն Պետրոսյանը: Ռազմաբազայի ղեկավարությունը նաև համաձայնություն էր տվել, որ […]

Կոստանյանը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ իրենց լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը դիմել է ՌԴ գլխ. դատախազ Յուրի Չայկային, որպեսզի Հայաստանի քննչական կոմիտեի քննիչներին հնարավորություն տրվի հարցաքննել Վալերի Պերմյակովին: “Երեկվա դրությամբ Հայաստանի քննչական մարմինների ներկայացուցիչները Պերմյակովին հարցաքննելու, նրան տեսնելու հնարավորություն չեն ունեցել: Նշենք, որ հունվարի 12-ի սպանդի գործի քննությունը վարում […]

Ի՞նչ են եղել բացակայող 4 փամփուշտները. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ Գյումրիում սպանված Ավետիսյանների բնակարանում իրավապահները հայտնաբերել են ինքնաձիգ, 24 պարկուճ, 2 պահունակ, որոնցից մեկը ամբոոջությամբ լիցքավորված 30 փամփուշտով, իսկ մյուսում եղել է 2 փամփուշտ: “Սա այն դեպքում, երբ, ի սկզբանե պահունակները եղել են ամբողջությամբ լիցքավորված՝ 30-ական փամփուշտներով: Ի՞նչ են եղել բացակայող 4 փամփուշտները: Այստեղ մեծ գաղտնիք կա:  Արդյո՞ք Վալերի Պերմյակովը մինչև […]

10 ամսական աղջնակը կշռում է 20 կգ եւ դեռ գիրանում է /ֆոտո/

Կոլումբացի 10 ամսական Խուանիտա Էրնանդեսի համար անհանգստանում է ողջ աշխարհը: Առայժմ անհայտ հիվանդության հետեւանքով երեխան 10 ամսականում կշռում է 20 կիլոգրամ ու դեռ շարունակում է գիրանալ: Տարօրինակն այն է, որ Խուանիտան ծնվել է 2 կգ 7 գ քաշով, սակայն հետո կտրուկ սկսել է գիրանալ: Երեխայի համար բարեգործական ընկերությունները գումար են հավաքել ու նրան ուղարկել բուժման: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված