26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

Դիվերսիոն փորձերը կանխվել են. հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունից հայտնում են, որ նույն ժամանակահատվածում շփման գծի տարբեր հատվածներում […]

Ովքեր են սադրիչները. պատգամավորն ու համապատասխան մարմինները լավ գիտեն /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի համար անհասկանալի է, թե ինչու է ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը, ինչպես ցուցմունքում էր նշել, ջուր խմելու համար բավական տարածք անցել ու հենց Ավետիսյանների ընտանիքից որոշել ջուր խնդրել: Այս մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Պատգամավորը կարևոր խնդիր է համարում նաև այն, որ գյումրեցիների սուքը որոշ մարդիկ չփորձեն իրենց […]

Ոստիկանները տակդիրներ են հագել /վիդեո/

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատարագ է մատուցել, որին մոտ 6 մլն մարդ է մասնակցել։ Քանի որ երթևեկությունը կազմակերպելու և կարգուկանոնը պահպանելու հարցում ոստիկանները կարող էին դժվարություններ ունենալ եւ երկար մնալ փողոցում, նրանք ստիպված են եղել մեծահասակների համար նախատեսված տակդիրներ են կրել։  Թեև ոչ բոլորին է այդ գաղափարը դուր եկել, սակայն մոտ 2.000 ոստիկան, […]

Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետը կալանավորվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի անձնագրային բաժանմունքի պետ Արտյոմ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել։ Ինչպես տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը, նա մեղադրվում է այն բանի համար, որ նա, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, […]

՛՛Շատ մութ գործ է սա, հարյուրավոր հարցականներով՛՛

Երեւի կարիք կա սա պարբերաբար բացատրելու, տասը տարին՝ մեկ։ էդ մեղադրյալին դեռ հանցագործ մի հայտարարեք, գլխավոր դատախազն ու ոստիկանապետերն են այդպես վարվում, դուք մի արեք։ Բացի այն, որ դա արդար չէ, նաեւ այդով ջուր եք լցնում նրան հանցագործ ներկայացնողների ջրաղացին, ակամա ամբողջ գործը հանրային գիտակցության մեջ նստեցնում եք իշխանության եւ ռուսական կողմի կինոյով։ Մարդն անմեղ […]

՛՛Երեխայի մահից հետո էլի բնականաբար շիկացել է մթնոլորտը՛՛

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը իր facebook-ի էջում գրառել է. ՛՛Գյումրիում տեղի ունեցած սպանության հետ կապված լարվածությունից հետո արդեն նկատվում են որոշ, թեև քիչ, բայց  սառը, սթափ դատող մարդիկ: Ես բնականաբար այդ օրերին չեմ արտահայտվել և չեմ սիրում  ՛՛տաք-տաք՛՛ կարծիքներ հայտնել, որովհետև այդ ընթացքում գերիշխում է հիմնականում զգացմունքայնությունը և ոչ թե սթափ, իրական գնահատականը: Չնայած […]

ԲՀԿ-ը հետաձգում է

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը տեղեկացնում է. Սիրելի հայրենակիցներ Ինչպես գիտեք, այսօր՝ հունվարի 20-ին, պետք է կայանար ոչիշխանական քաղաքական-հասարակական ուժերի խորհրդաժողովը: Երեկ, սակայն, մեր հասարակությունը ցնցվեց տխուր լուրից. հնարավոր չեղավ փրկել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի կյանքը: Անասելի ցավն ու վիշտը բոլորիս սրտերում է։ Երեկ ուշ գիշեր խորհրդաժողովի կազմկոմիտեն որոշում կայացրեց՝ հետաձգել խորհրդաժողովի աշխատանքները: […]

Այսօր կկայանա փոքրիկ Սերյոժայի հոգեհանգիստը

Երեկ երեկոյան Երևանի Ազատության հրապարակում, Գյումրիում, Վանաձորում և հանրապետության այլ վայրերում ու նույնիսկ հանրապետությունից դուրս կազմակերպվել էր մոմավառություն փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հոգու հանգստության համար:  Նշենք, որ այսօր Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում  կլինի փոքրիկի հոգեհանգիստն, իսկ վաղը՝ հուղարկավորությունը:

Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) մասնակցելու ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հունվարի 21-ին կայանալիք Աֆղանստանում ՆԱՏՕ֊ի ղեկավարած «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող երկրների գլխավոր շտաբերի պետերի ձևաչափով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված