20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

՛՛Երեխայի մահից հետո էլի բնականաբար շիկացել է մթնոլորտը՛՛

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը իր facebook-ի էջում գրառել է.

՛՛Գյումրիում տեղի ունեցած սպանության հետ կապված լարվածությունից հետո արդեն նկատվում են որոշ, թեև քիչ, բայց  սառը, սթափ դատող մարդիկ: Ես բնականաբար այդ օրերին չեմ արտահայտվել և չեմ սիրում  ՛՛տաք-տաք՛՛ կարծիքներ հայտնել, որովհետև այդ ընթացքում գերիշխում է հիմնականում զգացմունքայնությունը և ոչ թե սթափ, իրական գնահատականը:
Չնայած երեխայի մահից հետո էլի բնականաբար շիկացել է մթնոլորտը, սակայն ինչևէ, ասեմ իմ կարծիքը, որը գիտեմ հիմա էլ ոչ միանշանակ է ընդունվելու: Բայց չասել չեմ կարող…
Ես շատ բնական եմ համարում, որ առայժմ հանցագործին ռուսները պահում են իրենց մոտ և հավանաբար համապատասխան օպերատիվ-քննչական գործողություններ և պարզաբանումներ են կատարում:

Սպանդի է ենթարկվել մեկ ընտանիք, սպանվել են մանկահասակ երեխաներ ու մեր` հայերիս վիշտը խորն է, բնական և հասկանալի…Հասկանալի են նաև ծայրահեղ զգացմունքները, դրանց արտահայտման բազմազանությունն ու քաղաքացիների վրդովմունքը…Բայց եկեք նաև համաձայնեք, որ ռուսները, Ռուսաստանը որպես գերտերություն, որպես աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում հայտնված երկիր պակաս լուրջ մտահոգություններ չունի, որի վերաբերյալ ոչ մեկը, որքան որ ես եմ հետևել տեղեկատվությանը, ոչ մեկը այդ մասին չի բարձրաձայնել: Վարկածներ շատ կան` տրամաբանականից մինչև այլամոլորակային… Բայց Ռուսաստանի Հարավային Կովկասի միակ դաշնակցի` Հայաստանի տարածքում, ռուսական ռազմաբազայում ծառայող զինվորը նման հրեշագործ հանցագործություն է կատարել և այն կարող էր լուրջ տարածաշրջանային խնդիրներ և բարդություններ առաջացնել: Ռուսատանի Հայաստանում տեղակայված ռազմաբազան շատ կարևոր նշանակություն ունի այդ երկրի համար, որովհետև այն ստրատեգիական և այլ շատ կարևոր դեր ունի ՆԱՏՕ-ի ընդլայնման, Թուրքիայի և Միջին Արևելքի հետ կապված: Բնականաբար ռուսական հատուկ ծառայությունները պետք է շատ խորը, մանրազննին, լուրջ աշխատանքներ կատարեն պարզելու այդ սպանդի իրականացման իրական դրդապատճառները, նպատակները և կազմակերպիչներին: Արևմտյան երկրների, Թուրքական, Ադրբեջանական, Ուկրաինական վարկածներից` ընդհուպ անկայունության հրահրումը ինչու չէ հենց հայաստանյան ուժերի կողմից…
Պետությունները, այդ թվում նույնիսկ ձեր սիրելի Արևմտյան դեմոկրատիայի և մարդասիրության օրրանները, երբեք պետական և հատուկ ծառայությունների գաղտնիքները չեն հրապարակում, չեն դարձնում հանրային քննարկման առարկա և երբեք չեն հայտնում իրական պատճառները: Իսկ վարկածներ, շեղող ՛՛հավաստի՛՛ տեղեկություններ շատ կլսեք…Չի լինում, որ ՛՛ՖԲ՛՛-ում, համակարգչի դեմը նստած, տոլմա փաթաթեք և պետական, ռազմական, դիվանագիտական և հատուկ ծառայությունների գաղտնիքներին տիրապետեք ու կասկածեք բոլորին: Չի’ կարելի, մտքներիցդ հանե’ք…Եթե այդպես եղավ, ուրեմն դա պետություն չէ, այլ համատիրություն…
Այնպես որ, այս փուլում` բնականաբար, ռուսները իրենց տեսանկյունից ճիշտ են ու ավելի մեծ հնարավորություն ունեն պարզելու այդ ամենը, իհարկե համագործակցելով մեր համապատասխան ծառայությունների հետ: Իսկ հետո արդեն իրավական այդ թնջուկը այս հուզումներից հետո իր լուծումը հավանաբար կստանա…Քաղաքական, թե իրավական, դա այլ հարց է, բայց կստանա…
Իսկ մեր ժողովրդի ցասումը, հուզումները, վրդովմունքը տեղին էր և հասավ իր նպատակին: Այդ հուզմունքի ալիքները, ալեկոծումները շառաչով հարվածեցին Կրեմլի պարիսպներին ու հիշեցրին նրանց, որ գրեթե ամբողջ աշխարհում իրենք ՛՛իզգոյ՛՛  են դարձել և իրենց նվիրված հայ ազգին, իրենց դաշնակից Հայաստանին` վերջին մոհիկանին են կորցնում, որը ռուսատյացությամբ լցված թասի վերջին կաթիլը կարող էր դառնալ, ունենալ անկանխատեսելի ու անկառավարելի հետևանքներ:
Ինչևէ, կապրենք` կտեսնենք…
Իսկ հիմա չպետք է գերիշխեն զգացմունքները, պետք է դատենք սթափ և իրատեսական, զգուշանանք սադրանքներից, որտեղից էլ որ այն լինի…՛՛,-գրել է Մելքոնյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ