15 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Այո՛, սոված ենք, բայց չենք ընդունում «Տրոյական ձին»․ եկե՛ք Վերածննդի հրապարակ

Լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը գրում է․ «Բոլոր նրանք, ովքեր դեմ են Ակնայով (Աղդամ) Ադրբեջանի կողմից ուղարկված «հումանիտար» բեռին և հասկանում են, որ դա մահ է, եկեք Վերածննդի հրապարակ։ Ադրբեջանը իր այս քայլով շախ և մատ է ուզում անել։ Եթե մեր իշխանությունները չեն ընդունում այդ «հումանիտար» բեռը, Ալիևը աշխարհով մեկ հայտարարում է, որ մեր իշխանություններն են մեզ […]

Այն, ինչ երեկ ողջ գիշեր կատարվեց ԱՀ ԱԺ-ի դիմաց, բացահայտեց և հստակեցրեց մի շարք հարցեր. Արշակ Աբրահամյան

Հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, ինչ երեկ ողջ գիշեր կատարվեց ԱՀ ԱԺ-ի դիմաց, բացահայտեց և հստակեցրեց մի շարք հարցեր. 1․ Չնայած շուրջ 9 ամիս ձգվող շրջափակման հետևանքով առաջացած դժվարություններին, մարդկանց մոտ առկա է ցասում, որը, մեծ հաշվով, արդեն անկառավարելի էր։ 2․ Հանրության շրջանում նախագահը այլևս չունի իր նախկին դիրքը (դա […]

Դա անընդունելի է․ Մենենդեսը՝ Ադրբեջանի կողմից արցախցի երիտասարդների առևանգման մասին

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսն անդրադարձել է Լաչինի միջանցքում տեղակայված անօրինական անցակետում Ադրբեջանի կողմից արցախցի երեք երիտասարդների առևանգմանը։ Նա X-ում (նախկին՝ թվիթեր) գրել է․ «Խորապես մտահոգված եմ, որ Ադրբեջանը շարունակում է իր վրդովվեցուցիչ վարքագիծը, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղում հայերին ահաբեկելուն, մարդասիրական հասանելիության մերժմանը և ԿԽՄԿ-ի կարևոր աշխատանքի խաթարմանը: Դա անընդունելի է»։

Մեկ ամսում ԱԺ-ն 3 մլն 872 հազար դրամ ընդհանուր արժողությամբ կոնյակներ է ձեռք բերել․ «Ժողովուրդ»

2023 թվականի հուլիսի 1-ից 31-ը ՀՀ Ազգային ժողովը 2023թ. պատվիրակությունների ընդունման եւ արտասահմանյան այցելությունների կազմակերպման համար 3 մլն 872 հազար դրամ ընդհանուր արժողությամբ կոնյակներ է ձեռք բերել։ Գնումը դարձյալ կատարված է «Վինո Վինո» ՍՊԸ-ից։ Իսկ ապրիլին նույն կազմակերպությունից գնվել էին 10 մլն 752 հազար դրամ ընդհանուր արժեքով կոնյակներ։ Նույն թվականի հունիսի 1-ից 30-ը ընկած հատվածում […]

Քննարկվել է նախագահի պաշտոնում իմ մնալ-չմնալու հարցը. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում ավելի քան 6 ժամ տևած խորհրդակցությունից հետո Վերածննդի հրապարակում հավաքվածներին ներկայացրել է քննարկման արդյունքները։ Նա նշել է, որ քննարկվել է 3 հարց` անցակետից երեկ առևանգված 3 երիտասարդների ճակատագիրը, հացի խնդիրը` ճանապարհի բացման անհրաժեշտությունն ու առաջիկա օրերին իր հնարավոր հրաժարականի հարցը։ «Սով, ամեն ինչի պակաս, մահվան ամեն 3-րդ դեպք թերսնման հետևանքով […]

Սա ստամոքսի պայքար չէ. Ակցիայի մասնակիցները՝ Արայիկ Հարությունյանին

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մարդիկ հինգ ժամից ավելի սպասել են Ազգային ժողովում ընթացող ընդլայնված խորհրդակցության ավարտին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արցախցի լրագրող Տաթևիկ Աղաջանյանը՝ կիսվելով որոշ մանրամասներով։ Աղաջանյանի խոսքով՝ երկար ձգձգումներից, խորհրդարանի մուտքը հսկող ոոտիկանների հետ հրմշտոցից հետո ներկաների առաջ է դուրս եկել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Նախ ասաց, որ ապօրինի անցակետից տարված […]

Վազգեն Մանուկյանի կոչը՝ ԱԺՄ-ի նախկին և ներկա անդամներին ու համախոհներին

Վազգեն Մանուկյանը բաց նամակ է գրել ԱԺՄ-ի («Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն) նախկին և ներկա անդամներին ու համախոհներին, որում ասված է. «Մեզանից ոմանք մինչև 1988 թվականը, իսկ բոլորս միասին՝ 1988 թվականից սկսած պայքարել ենք հանուն ազատության և ազգային գաղափարների։ Այդ պայքարի ընթացքում մենք զոհաբերել ենք մեզ, անցել բանտերով, ռազմաճակատներով, քաղաքական բուռն պայքարներով՝ իրականացնելու հետևյալ 3 պարզ […]

ՀՀ իշխանություններն Արցախը փրկելու փոխարեն զբաղված են քաղաքական մուրացկանությամբ․Սեյրան Օհանյան

ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանը կոչ է անում մասնակցել սեպտեմբերի 2-ի հանրահավաքին։ «Քառորդ դարից ավելի հաղթանակած Արցախը Հայաստանի սահմանապահն էր և կրակը վերցնելով իր վրա՝ թույլ չէր տալիս՝ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Քառորդ դարից ավելի Արցախ-Հայաստան անվտանգային գոտին հաղթանակած էր, ամուր ու անառիկ, և հակառակորդի յուրաքանչյուր սադրանք ստանում էր արժանի հակահարված։ Սակայն, […]

Ադրբեջանցիները Հակարիի կամրջով Հայաստան տեղափոխվող արցախցու են առեւանգել․ «Հրապարակ»

Հակարի կամրջով ռուս խաղաղապահների միջնորդությամբ Հայաստան տեղափոխվող արցախցիների խմբից քիչ առաջ ադրբեջանցիները հերթական տղամարդուն են «առեւանգել»։ Այդ մասին գրում է «Հրապարակը»։ «Մենք տեղեկացանք, որ տղամարդը միջին տարիքի է, այլ մանրամասներ դեռեւս հայտնի չեն, կփորձենք պարզել առաջիկայում», – գրում է լրատվամիջոցը։

Նախնական համաձայնությամբ և ալկոհոլի ազդեցությամբ ներկայացել են նախագահի նստավայր և կրակել շենքի և անվտանգության աշխատակիցների ուղղությամբ․ Նոր մանրամասներ՝ Արցախից

Օգոստոսի 28-ին՝ ժամը 03:05-ին, ոստիկանության ՊՊԾ գումարտակի ոստիկանը հերթապահ մասում հաղորդել է, որ Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20 փողոցում՝ Արցախի հանրապետության նախագահի նստավայրի ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության օպերատիվ խումբը, տաք հետքերով ձեռնարկած միջոցառումների արդյունքում, Մարտունի փողոցից նշված հանցագործությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ