Երևանի քաղաքապետարանը չի հերքում՝ «Մհեր Մկրտչյան» թատրոնի տնօրենի պաշտոնի համար դիտարկվում է Սոս Ջանիբեկյանի թեկնածությունը
Երևանի քաղաքապետարանն արձագանքել է տարածվող լուրերին, թե դերասան Սոս Ջանիբեկյանը կնշանակվի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրեն։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը նշեց, որ թատրոնի տնօրենի նշանակման համար նախ պետք է մրցույթ հայտարարվի, թեկնածուները պետք է մասնակցեն մրցույթին, իսկ հաղթողը Երևանի քաղաքապետի որոշմամբ ստանձնի տնօրենի պարտականությունները: «Դեռ մրցույթ չկա, չկա նաև […]





































