03 Հուլիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Տիգրան Մուկուչյանն այցելել է Գյումրի. նախօրեին Վանաձորում է եղել

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը սեպտեմբերի 30-ին աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ` հոկտեմբերի 2-ին կայանալիք Վանաձորի ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով: ԿԸՀ նախագահը հանդիպումներ է ունեցել Վանաձոր համայնքն ընդգրկող թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների, ընտրությունների համար կազմավորված բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների, ինչպես նաև ընտրություններին մասնակցող կուսակցությունների լիազոր […]

Առգրավվել է 56 կգ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ. Բնությանը հասցվել է 540 հազար դրամի վնաս

  ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 26-30.09.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 0.93մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 15 որոշում և հաշվարկվել 0.54մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:     Մասնավորապես`     Բուսական աշխարհի պահպանության ոլորտ.      Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հզ.դրամի և հաշվարկվել […]

Դեռ պարզ չէ

Դեռևս պարզ չէ, թե ով է գլխավորելու ՀՀԿ շտաբը խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նշենք, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո սկսվեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ հենց նա է լինելու «Հանրապետականի» շտաբի ղեկավարը խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Սակայն Henaran.am_ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ դեռևս բավական ժամանակ ունեն` այս հարցը քննարկելու […]

Մեր թիմն անում է հնարավորը. Տարոն Մարգարյանի ուղերձը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ   Սիրելի հայրենակիցներ,   հոկտեմբերի 1-ին առաջադեմ աշխարհը 1990 թվականից ի վեր նշում է որպես Տարեցների միջազգային օր: Իմ խորին համոզմամբ, սակայն, հայկական իրականության մեջ տարվա յուրաքանչյուր օրն է մեր սիրելի մեծերինը: Պարզապես այս օրը լրացուցիչ տոնականություն ենք հաղորդում մեր վերաբերմունքին և առիթն օգտագործում ևս մեկ […]

Հայ մասնագետների խորհուրդները բուսակեր դառնալ ցանկացողներին

Այսօր` հոկտեմբերի 1-ին, նշվում է Բուսակերության միջազգային օրը: Henaran.am-ն այս մասին զրուցել է մասնագետների հետ: «Ես հակված եմ հավատալ, որ Հին Հայաստանում բուսակերներ եղել են. միս սկսել են շատ օգտագործել հատկապես վերջին 100 տարիների ընթացքում, իսկ նախկինում միս կերել են առիթից առիթ»,- խոսելով բուսակերության  մասին՝ ասաց Հիմալայան յոգայի մասնագետ Վահագն Վարդումյանը: Նա շուրջ 1 ու […]

ԱՄՆ-ը կշարունակի միջնորդի իր դերը՝ ԼՂ հարցում․ Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ գրառում է արել Թվիթերի իր էջում։ «ԱՄՆ-ը շարունակում է  հավատարիմ լինել Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանը եւ ակտիվորեն կշարունակի միջնորդի իր դերը՝ խնդրի կարգավորմանը հասնելու համար կողմերին ընդունելի կերպով»,- գրել է Ուորլիքը:

Մեքենան կողաշրջվել է. կա տուժած

Սեպտեմբերի 30-ին, ժամը 23.29-ին տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին՝ «Կարասար» հյուրանոց-ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Սևան-Դիլիջան հատվածի 6-րդ կմ-ին «Volkswagen Passat» մակնիշի 34 SP 400 պետհամարանիշով (վարորդ՝ 1968 թ․ ծնված Ս. Հ․) ավտոմեքենան […]

Պատգամավորները չեն շտապում (վիդեո)

«Ժամանակն է, որ ամեն ինչ գնահատենք արդյունքի վրա, արդյունքն ու գործողությունը կլինեն, կարող ենք գնահատել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը պատասխանելով հարցին, թե կա արդյոք իշխանության մոտ քաղաքական կամք փոփոխություններ կատարելու:  Ըստ նրա այդ մասին կարելի է վերջնական գնահատական տալ տեսնելով կառավարության ներկայացվելիք ծրագիրը, եթե ծրագիրը հաջողված լինի, այդ դեպքում արդեն կարելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ