Նախագահի հրամանագրով նոր կոչումներ Վ. Գասպարյանին և Գ. Կուտոյանին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում։ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` ո ր ո շ ու մ ե մ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Սերգեյի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ շնորհել […]





































