Սրանից հետո մեզ համար կարևոր չէ, թե մեր մասին ով ինչ կասի․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Բժշկական գիտությունների համալսարանում ունեցած ելույթի ժամանակ անդրադարձել է քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավորների ձերբակալություններին ու դրանց վերաբերյալ Արևմուտքից ստացվող արձագանքներին: Էրդողանը քրդամետ կուսակցության պատգամավորներին մեղադրել է Թուրքիայում արգելված ու ահաբեկչական հայտարարված «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) աջակցելու մեջ: «Մենք այդ հնարավորությունը ստեղծեցինք, ասացինք` թող գան խորհրդարան (ԺԴԿ-ին նկատի […]