08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Եթե Կարապետյանի մոտ ոչինչ չստացվի…

Ինչպես հայտնել ենք, երեկ  լրագրողների հարցերին պատասխանելիս վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով խորհրդարանական ընտրություններից հետո իր պաշտոնավարման հարցին, նշել է՝ կոռեկտ չի համարում խոսել այդ մասին, ապա շեշտել է՝ ինքը չի երազել լինել վարչապետ, սակայն մտահոգ է տնտեսության ապագայի համար: Անդրադառնալով այս թեմային՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Այստեղ խնդիրն այն է, թե վարչապետ Կարապետյանի […]

Որոշում է կայացվել 7100 տոննա կայուն օրգանական աղտոտիչներով աղտոտված հողը չտեղափոխել Հրազդան

ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում»  ծրագրի կառավարման խորհրդի և խորհրդատվական կոմիտեների նիստ: Նիստի աշխատանքներին մասնակցում էին նաև խնդրի վերաբերյալ բարձրաձայնած հասարակական կազմակերպությունների և Հրազդան քաղաքի հանրության ներկայացուցիչներ: Բացելով նիստը` ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը նշել է, […]

Հովհաննես Մարգարյանը հրաժարվել է

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հրաժարվել է Գյումրիի ավագանու մանդատից: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Պատգամավորը հիշեցրեց, որ ինքը օրենսդիր մարմնի անդամ է և չէր կարող նաև ավագանու անդամ դառնալ: «Լրացուցիչ տեղյակ եմ պահել ԱԺ նախագահին, որ մնում եմ պատգամավոր, իսկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով դիմում եմ ներկայացրել, որ հրաժարվում եմ մանդատից»,-հայտնեց նա:

Համարանիշերի գները նվազելու են

Համաձայն Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2012 թվականի մարտի 29-ի թիվ 1313-Ա հրամանում կատարված փոփոխությունների՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող որոշ համարանիշերի հատկացման գները 2016 թվականի նոյեմբերի 14-ից նվազելու են: Այսպես՝ 150.000 (բացի` YX+-XXX, XY+-XXX, XXX+-YX և XXX+-XY չափորոշիչներից), 250.000, 400.000 և 600.000 դրամ արժեք ունեցող տարբեր տառեր պարունակող համարանիշերի […]

«Միայն օգնում է աշխատանքին» (վիդեո)

«Շաքեի ջրվեժի հետ կապված արդեն դիմել ենք կառավարությանը, որ մեզ թույլ տան ստուգումներ իրականացնել այնտեղ: Մենք տեղյակ ենք, որ խնդիրներ կան, արդյունքների մասին մենք կկիսվենք ձեզ հետ, թե ինչ խնդիրներ, ինչ որոշումներ են կայացվել, ու ինչ չարաշահումեր են եղել: Խնդիրը չի սահմանափակվելու Շաքեի ջրվեժով, խնդիր է դրված հանրապետության վարչապետի կողմից և նախարարությունն իրականացնելու է ստուգումներ բոլոր ՀԷԿ-երի […]

Պարզաբանումներ՝ թվային կցուրդ սարքերի որակի և դրանց անվճար տրամադրման խնդիրների շուրջ

Անալոգային հեռուստահեռարձակումից թվայինի անցնելու ավարտական փուլում՝ հիմնականում անալոգային հեռարձակման անջատումից հետո, բնակչության կողմից ահազանգեր են հնչում՝ կապված ընդունիչ սարքերի, հեռարձակման որակի, անվճար տրամադրվող սարքերի և մի շարք այլ խնդիրների շուրջ։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲ ընկերության տնօրեն Գրիգոր Ամալյանը ահազանգերին ի պատասխան պարզաբանեց, որ ընկերության թեժ գծով […]

Ավազակային հարձակում Եղվարդում. մահակներով ծեծել են հարկայինի նախկին պետ տանտիրոջը

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել: Ժամը 03։30-ի սահմանում 3 դիմակավորված անձինք ներխուժել են Եղվարդ քաղաքի տներից մեկը եւ բռնություն կիրառել տանտերերի նկատմամաբ՝ գողանալով ոսկյա զարդեր եւ գումար: Ըստ shamshyan.com-ի՝ երեք դիմակավորված անձինք ներս են մտել երկհարկանի շենքի առաջին հարկի հյուրասենյակից, որտեղ մահակներով ծեծի են ենթարկել Արա Ստեփանյանին, […]

Հայտնաբերվել է դի

Նոյեմբերի 7-ին, ժամը 22.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 27 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանի հատակին հայտնաբերել 1959 թ. ծնված Ռ. Բ.-ի դին: *** Նոյեմբերի 7-ին, […]

ՀՀ բնակչության թվաքանակը նվազել է. Կարինե Կույումջյան

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն այսօր՝ նոյեմբերի 8-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց  2016թ.-ի իննը ամիսների վիճակագրությունը: Կույումջյանի փոխանցմամբ՝  2016 թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը մշտական բնակչության երկրում արձանագրվել է 2 միլիոն 293 900, ինչը անցած տարվա հոկտեմբերի 1-ի համեմատությամբ նվազել է 101000  մարդով, իսկ հունվարի 1-ի […]

Կաշառակերության մեջ թաթախված․ ինչու է հեռանում Սահակաշվիլին /վիդեո/

Ինչպես նախօրեին հայտնի դարձավ, Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հրաժարական է տալիս։ Նա հայտարարել է, որ դա իր սեփական կամքով արված որոշում է, իսկ պատճառը կաշառակերությունն է, որում թաթախված է երկիրը։ Սահակաշվիլին կաշառակերության մեջ է մեղադրել անգամ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին։ «Ես որոշել եմ հեռանալ եւ պայքարի նոր փուլ սկսել։ Ես չեմ իջեցնում ձեռքերս, չեն հոգնում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ