08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

«Կարո՞ղ ա ՀԵԼԼՓ ա».նոր մանրամասներ մահացած ծննդկանի գործից

«Մերի Մարգարյանին կեսարյան հատում անելուն կողմ էր միայն «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Աշոտ Սիրունյանը, իսկ հղիությունը վարող Շուշանիկ Բախշյանն ու նյարդաբանը դեմ էին»,-ա յս մասին այսօր Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ասել է Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով վկա, «Շենգավիթ» ԲԿ-ի արդեն նախկին բժիշկ Հայկ Հարությունյանը: Հայկ Հարությունյանը, որը Մարգարյանների ընտանիքի […]

Սրանով ենք ճանաչում, թե սիրում ենք Աստծո Որդուն

«Սրանով ենք ճանաչում, թե սիրում ենք Աստծո Որդուն, երբ սիրենք Աստծուն և կատարենք նրա պատվիրանները. քանզի այս է Աստծո հանդեպ մեր սերը. որ պահենք նրա պատվիրանները: Եվ նրա պատվիրանները ծանր չեն, քանի որ ամեն ոք, որ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին» (Ա Հովհ. 5։2-4)։

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը և ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: ԹԵՄԱ՝ տնտեսական և սոցիալական ոլորտում սպասվող բարեփոխումները. գազի և էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր փոփոխությունները. վճարովի ավտոկայանատեղերի ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը՝ պետական և համայնքային կառույցներին (ՀՀ նախագահի խորհրդակցություն). բյուջե 2017թ. նախագիծը. ՀՀ կառավարության նոր ծրագիրը:

ՊԵԿ-ը պետական բյուջե է վերականգնել ավելի քան 117 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունը 2016թ. հոկտեմբերին պետական բյուջե է վերականգնել ավելի քան 117 մլն դրամ: Վարչության հետաքննության բաժնում ստացված նյութերից 44-ով հարուցվել է քրեական գործ, 21 նյութով մերժվել է քրեական գործի հարուցումը, իսկ 18 նյութ ընթացքի մեջ է: Հոկտեմբեր ամսվա ընթացքում հարուցված քրեական գործերով պետությանը պատճառված վնասը, տույժ և […]

Նոր համաձայնություններ ձեռք կբերվեն

Նոյեմբերի 8-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երևան ժամանած Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիին: Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Ողջունելով իտալացի գործընկերոջ այցը Հայաստան՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հայ-իտալական հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն՝ հիշարժան փոխադարձ բարեկամության դրսևորումներով և բարի ավանդույթներով, ինչը լավ հիմք է փոխգործակցության […]

Ո՞վ է հարձակման ենթարկված հարկայինի նախկին պետը. նոր մանրամասներ

«Արա Ստեփանյանը Եղվարդի ամենամեծ սուպերմարկետի տերն է: Ընտանիքով երկու սուպերմարկետ ունեն, մեկը՝ Եղվարդի սկզբում, մյուսը գյուղամիջում, ոնց ասում են: «Պանդա» սուպերմարկետներն են: Շատ լավ, նորմալ, աշխատասեր տղա է: Հարգված անձնավորություն: Ոչ մեկը չի կարող ասել, թե նման   բան ով կաներ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եղվարդ քաղաքի բնակիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ անունով: Հիշեցնենք, որ […]

Նախագահը ներկա է գտնվել Արյունաբանական արդիականացված կենտրոնի և հիմնանորոգված Մ.Սարյանի տուն-թանգարանի բացման արարողություններին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» բացման արարողությանը: Հանրապետության առաջատար բժշկական հաստատությունների ղեկավարների և ոլորտի այլ մասնագետների, Երևանի քաղաքապետի, Առողջապահության նախարարի, ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարի ու մի շարք այլ հյուրերի ուղեկցությամբ ՀՀ Նախագահը և տիկին Ռիտա Սարգսյանը շրջայց են կատարել Հայաստանում արյան հիվանդությունների […]

«Այսօր շատ ուժեր խաղում են իշխանության կանոններով»

Այժմ «Գազպրոմը» փորձում է «ջերմոցային պայմաններ» ստեղծել ՀՀ նոր Կառավարության  համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի տեսակետ հայտնեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նրա խոսքով՝ ընդդիմությունն այսօր լուրջ խնդիրներ ունի՝ ռեսուրսների պակաս եւ գաղափարական անվստահություն: «Ընդդիմադիր ուժերը մասնատված են, եւ պարզ չէ գաղափարական հիմքը, որը կարող է միավորել այդ ուժերը: Ես չեմ […]

«Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն ուղղակի անհեթեթ են». Էդուարդ Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Շահբազ Սոլբիին: Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել բարեկամ Իրանի հետ զարգացող բազմակողմ հարաբերությունները եւ նշել, որ թեեւ բարեկամական, մշակութային եւ հոգեւոր կապերը դարերի պատմություն ունեն, այնուամենայնիվ կա մեծ ներուժ՝ առավել զարգացնելու եւ սերտացնելու փոխշահավետ հարաբերությունները տարբեր մակարդակներում, իրականացնելու բազմաթիվ ծրագրեր, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ