26 Հուլիսի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Ինչու է մեր եկեղեցին նշում հունվարի 6-ը, այլ ոչ թե դեկտեմբերի 25-ը

Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Բանն այն է, որ դեկտմեբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին […]

Հարսանեկան դիմահարդարում, վարսահարդարում, աքսեսուարներ, որոնք նորաձեւ կլինեն 2017-ին /ֆոտո/

Ամեն տարի հարսանեկան նորաձեւությունը փոխվում է։ Իսկ ինչպիսի տեսք կունենան հարսանցուները այս տարի։ Ահա, թե ինչպիսին է հարսանեկան նորաձեւությունը՝ 2017-ին։ Ծաղկե թագեր Այս տարի խիստ նորաձեւ են ծաղկե աքսեսուարները, հատկապես՝ ծաղկե թագերը, ավանդական, փայլուն թագերի փոխարեն։ Չեզոք դիմահարդարում Դիմահարդարումը հնարավորինս չեզոք ու աննկատ պետք է լինի, մի փոքր փայլ, բնական գույներ, այս տարի նորաձեւ է […]

Գեներալ Մանվելը դատապարտյալներին նվիրել է…

«Գեներալ Մանվելի այցը մեր մեջ ահագին բան փոխեց»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմավիր ՔԿՀ դատապարտյալ Ա. Կ-ն: Դատապարտյալը մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանը այցելել է ՔԿՀ և նվերներ բաժանել: «Նվերից կարևորը հենց այցելությունն էր, ով ոնց կուզի թող հասկանա…»,-նշեց դատապարտյալը:

Արմեն Ամիրյանը գեղեցիկ անակնկալ է խոստանում հունվարի 6-ին

«Ես տեսնում են նման միտում, բայց 2 ու կես ամսվա մեջ չէի կարող ստեղծել այդ մթնոլորտը, բայց ամեն ինչ արել ենք, որ ձեր ասած ժամանակահատվածում այդ մթնոլորտն ապահովենք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց  ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ պատասխանելով հարցին, թե համաձայն է, որ Ամանորի հաղորդումներում մշակութային մասը բացակայում է: Նախարարը տեղեկացրեց, որ  հունվարի 6-ին  Ազատության հրապարակում […]

Արյունը խառնված էր ջրին.կյանաքի գնով բերված ջուր էր. հերոսը բացահայտում է/վիդեո/

Պատերազմը վավերագրվեց նրա հիշողության հանգույցում ու դարձավ ֆիլմաշար: Ազատամարտիկ, սցենարիստ, ռեժիսոր Սամվել Թադևոսյանը ապրում է մեր կողքին ու շարունակում մեզ պատմել արյան գնով հայրենիքը ամուր պահած հերոսների մասին: Մի հերոս էլ ինքն է, բայց չի զգում, դեռ ապրում է հիշողության կապույտ քղանցքին չկրակված փամուշտներ ու տաք արահետներ պահած: Առաջին ֆիլմը Մովսես Գորգիսյանի մասին էր, որը […]

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում հունվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Միայն Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում մառախուղ և թույլ ձյուն: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը բացառությամբ Արարատյան դաշտի, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռների և Երևանի հունվարի 6-7-ը կբարձրանա 8-10 աստիճանով: Երևանում հունվարի 6-10-ը սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում […]

Արտերկրում ամենապակասը տասն անգամ ավելի ճոխ ուտեստներ են դնում. պատգամավոր (վիդեո)

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը ամեն տարի Ամանորը նշում է Հայաստանում: Ճոխ սեղանների հետևից, ըստ նրա, ընկնել պետք չէ: 2017-ի Ձմեռ պապից նա խնդրում է, որ տարին լինի խաղաղության ու զարգացման:

«Մերսեդեսը» բախվել է ձկան արձանին

Հունվարի 5-ին, ժամը 2.10-ի սահմաններում, 1991 թ. ծնված Կոլյա Գ.-ի վարած «Մերսեդես C 320» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 58-րդ կմ-ին՝ Սուրենավան գյուղի հատվածում, կորցնելով կառավարումը՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ձկան արձանին: Պատահարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոն: Կատարվում է հետաքննություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ