Նախարարը խոստացավ հետամուտ լինել Գյումրու ավտոկայարանի խնդիրների լուծմանը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը այցելեց Գյումրու ավտոկայարան։ Նախարարը շրջեց ավտոկայարանի տարածքով, ծանոթացավ պայմաններին, տոմսարկղի ու բուժկետի աշխատանքին։ Նախարարի այցը Գյումրու ավտոկայարան պայմանավորված էր այնտեղ կուտակված խնդիրները տեղում քննարկելու և լուծումներ գտնելու մտահոգությամբ։ Նաև՝ Գյումրու բնակչության և պատգամավոր Մարտուն Գրիգորյանի խնդրանքով։ «Շիրակի մարզը սոցիալապես ամենաանապահով մարզերից է, ավտոկայարանն էլ անմասն չէ […]




































