26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերազինումից հետո պատրաստ է շահագործման. ՀՀ մշակույթի նախարարի շրջայցը

Ս. թ. նոյեմբերի 7-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը շրջայց է կատարել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` ծանոթացել վերազինման շրջանակում թատրոնում իրականացված աշխատանքներին: Նախարարին ուղեկցել են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը շրջայցի ավարտին պատասխանել է ԶԼՄ-ների […]

Մտահոգիչ է. Հայկական Ժամանակ

Երեկ մտահոգիչ իրադարձություն տեղի ունեցավ: «Պահեստա­զորի սպաների համահայկական միության» նախագահ, պաշտ­պանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը ողջ հայ ժողովրդին, քաղաքական եւ հասարակական հոսանքներին կոչ արեց մի կողմ թողնել ամեն ինչ, համախմբվել Հայոց բանակի շուրջը, ուշադրությունը սեւեռել աոաջնագծին եւ պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգաց­ման: «Իսկ ապրիլյան պատերազմին մասնակցած աշխարհազո­րային ջոկատների հրամանատարներին […]

Պաշտոնանկություններ «Հանրայինում». Հրապարակ

Օրերս աշխատանքից ազատվել է Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվականի տնօրեն Գեւորգ Ալթունյանը: Անցած կիրակի նա իր վերջին «Կիրակնօրյա լրատվականն» է վարել: Բաղրամյան 26-ի մեր աղբյուրը նրա պաշտոնանկումը վերագրում է Ալեքսան Հարությունյանի ամբիցիաներին, որը փորձում է վերականգնել իր թիմը Հ1- ում եւ գործընթացն սկսել է լրատվականից: Թե ով կփոխարինի Գեւորգ Ալթունյանին, մի բանի անուններ են շբջանառվում: Թեկնա­ծուների թվում […]

Սկսել է կասկածել. Ժամանակ

Լեռնային Ղարաբաղ կատարած այցելության ընթացքում լրագրողների հարցերին պատասխանելիս, վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադառնալով խորհրդարանական ընտրություններից հետո իր պաշտոնավարման հարցին, արել է հետաքրքրական հայտարարություն: Նա նշել է, որ կոռեկտ չի համարում խոսել այդ մասին: Միաժամանակ Կարապետյանը նշել է, որ միշտ անկեղծ է իր հայտարարություններում եւ երբեք սուտ չի խոսում: Նա այդ մասով նշել է, որ ինքը չի […]

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Խավարը կուրացրել է նրա աչքերը

Սիրելինե՛ր, մի նոր պատվիրան չեմ գրում ձեզ, այլ այն հին պատվիրանը, որ ունեցաք հենց սկզբից։ Այդ հին պատվիրանը այն պատգամն է, որ լսել եք արդեն։ Սակայն դարձյալ իբրև նոր պատվիրան եմ գրում ձեզ հետևյալը, որի ճշմարիտ լինելը տեսաք Քրիստոսի և ձեր կյանքի մեջ, թե ահա խավարն անցնում է, և արդեն իսկ երևում է ճշմարիտ լույսը։ […]

Մխիթարյանը կմիանա Հայաստանի հավաքականին

ուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ավանի Ֆուտբոլային ակադեմիայում սկսել է մարզումային հավաքը՝ պատրաստվելով Չեռնոգորիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 11-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում: Գեղամ Կադիմյանը չի մասնակցել առաջին մարզմանը, քանի որ հենց նոր էր ժամանել Երեւան, Ռուսլան Կորյանը Երեւան կժամանի այսօր, Դավիթ Մանոյանը, Տարոն Ոսկանյանը եւ Հենրիխ Մխիթարյանը՝ նոյեմբերի 7-ին, իսկ […]

Հայտնաբերվեց

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Նար-Դոսի փողոցի թիվ 22 հասցեի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Կարեն Գ.-ն, որը հոկտեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):

18 տարին չլրացած անձանց ծխախոտ ու ոգելից խմիչքներ վաճառողները կենթարկվեն վարչական պատասխանատվության

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 7 դեպք, որոնցից մեկը քանդվել է: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը` ժամանակավոր հիմունքներով գործող հասարակական նշանակության օբյեկտները պոլիէթիլենային ծածկերով սահմանազատելու դեպքերը բացառելու ուղղությամբ: Ըստ այդմ, նախորդ շաբաթ իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել […]

Հայտնաբերվել է մեկուկես կիլոգրամից ավելի ափիոն

Նոյեմբերի 4-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններն իրացնելիս, Երեանի Խորենացի փողոցից ոստիկանության էրեբունու բաժին բերման ենթարկեցին Արսեն Հակոբյանին ու Մուհամմադ Ասադիին: Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի, 45-ամյա Մուհամադ Ասադիի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 20 հատ դեղահաբ, ինչպես և ընդհանուր մեկ կիլոգրամից ավելի շագանակագույն զանգված, որի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ